Сайт продаётся (Կայքի վաճառք)!

ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին չի հասկանա, թե ինչու դուք չեք վարվում այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Սակայն դա ունի տրամաբանական բացատրություն: Եթե Նա ցանկանա խորանալ խնդրի մեջ, շատ հեշտությամբ կհասկանա պատճառը:

ՑԼԵՐ

Այսօր եւս մեկ անգամ կհամոզվեք, որ մի շարք ընդհանրություններ ունեք ձեր սիրելիի հետ` միանման եք մտածում, ունեք միեւնույն հետաքրքրությունները: Դե եթե այդպես է, մնում է ձեզ միայն շնորհավորել: Դուք, իսկապես, գտել եք ձեր երկրորդ կեսին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելիի հետ կցանկանաք կիսվել այն մասին, որ ձեր հանդեպ անարդար են վարվել: Սակայն այսօր ձեր խնդիրները Նրան, կարծես թե, այդքան էլ չեն հուզի: Ստիպված կլինեք ինքնուրույն լուծել դրանք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Փորձեք ձեր սիրելիին ավելի շատ ուշադրություն նվիրել: Նվերներ արեք, պատրաստեք նրա ամենասիրելի ուտեստը: Նման վերաբերմունքն էլ ավելի կամրապնդի ձեր հարաբերությունները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կմտածի, թե դուք շատ էներգիա եւ ուժ եք ծախսում ձեր հարաբերությունների վրա: Նա կմտածի, թե դա չափազանցություն է: Կարեւորը, որ դա չխանգարի ձեր հարաբերությունների հետագա ընթացքին:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելին այսօր կփորձի ձեզ համոզել, թե որքան կարեւոր է կրթությունը: Հնարավոր է` Նա ինչ-որ լեզվի դասընթացների որոշի հաճախել: Եթե Նրա հետաքրքրությունը ձեզ չի խանգարում, ապա դեմ մի գնացեք նրա ընտրությանը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօրվա օրը ձեր եւ ձեր սիրելի կյանքում ճակատագրական կլինի, քանի որ հենց այսօր ձեր հարաբերություններում տեղի կունենան կարեւոր փոփոխություններ: Այդ փոփոխությունները կլինեն դեպի լավը, թե վատը, ցույց կտա ժամանակը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Շուտով ձեր կյանքի դժվարությունները կմոտենան ավարտին: Սակայն ժամանակից շուտ հանգիստ շունչ մի քաշեք: Շարունակեք աշխատել ձեզ վրա եւ հնարավորության դեպքում` ձեր սիրելիին զերծ պահեք ձեր խնդիրներից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերն այնքան էլ բարեհամբույր չեն լինի ամաչկոտ եւ ոչ ինքնավստահ մարդկանց հանդեպ: Եթե դուք այդպիսինն եք, ուրեմն աշխատեք այսօր չշփվել մարդկանց հետ: Այդպես կկարողանաք խուսափել տհաճ խոսակցություններից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ստեղծված իրավիճակից ելնելով` այսօր ձեր սիրելին ձեզ հետ մի փոքր կոպիտ կլինի: Հեշտ չի լինի, բայց ստիպված կլինեք զսպել նրա այդ վերաբերմունքն ու հարմարվել տվյալ իրավիճակին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր այնքան բարեհամբույր կլինեք, որ ձեզ հետ կցանկանան շփվել բոլորը, նույնիսկ, անծանոթ մարդիկ: Հնարավոր է` այդքան մարդկանց մեջ լինի նաեւ Նա: Այնպես որ` ուշադիր հետեւեք բոլորին:

ՁԿՆԵՐ

Այսօր հնարվոր է` զանգահարեք մտերիմներից որեւիցե մեկին, բայց նա չվերցնի հեռախոսը: Դրա պատճառով խուճապի մի մատնվեք: Զբաղվեք տնային գործերով եւ ցրվեք: Միգուցե, նա շատ զբաղված է գործերով: Պետք չէ միանգամից վատ բաներ մտածել:

11.02.16 | հասարակություն | մոդա