ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Ռադիոյով կամ հեռուստատեսությամբ լսած երգն ամբողջ օրը ուղեկցելու է ձեզ, քանի որ այն համապատասխան կլինի եւ կարտացոլի ձեր տրամադրությունը: Փորձեք առավելագույնս օգտվել դրանից եւ դրական օր անցկացնել ձեր սիրելի էակի հետ:

ՑԼԵՐ

Այսօր ձեզ համար շատ կարեւոր կլինի զգալ, որ գնահատված եք ձեր հարազատների եւ սիրելի էակի կողմից: Ուստի, փորձեք ցուցադրել ձեր դրական հատկանիշները, սակայն հիշեք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հիանալի օր նոր ծանոթությունների համար: Հավանաբար ժամանակն է հանդիպում կազմակերպել ձեր սիրելի անձնավորության եւ ծնողների հետ: Մտածեք այդ մասին: Եվ եթե որոշեք գնալ այդ քայլին, ուրեմն փորձեք դրական տպավորություն թողել Նրա վրա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը չի ցանկանա բաց թողնել ձեզ եւ հեռանալ ձեզանից: Հետեւաբար, եթե կիսատ թողած գործեր ունեք, փորձեք ավարտել դրանք եւ օրը նվիրել Նրան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ավելի ուժեղ եւ ինքնավստահ լինել: Այսպես դուք կկարողանաք գրավել ձեր սիրելի անձնավորությանը, քանի որ այդ պարագայում դուք ավելի հմայիչ եւ գայթակղիչ կլինեք Նրա համար:

ԿՈՒՅՍԵՐ

Օրը բարենպաստ է ձեր եւ Նրա համար սիրո տոն կազմակերպելու համար: Աստղերը հուշում են՝ թող ոչ մեկը չընկերակցի ձեզ, քանի որ օրը պետք է միայն միմյանց նվիրեք: Հարկավոր է առանձնանալ եւ զրուցել ձեր համատեղ կյանքի եւ երազանքների մասին:  

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորությունը խենթություններ անելու մեծ ցանկություն կունենա: Ընդ որում՝ Նա ակտիվորեն կփորձի իրականացնել իր խենթ մտքերը: Պատրաստ եղեք ձեր սիրելիի հետ լեռներ եւ տանիք բարձրանալուն եւ մի շարք այլ դժվարություններ հաղթահարելուն:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ընդհանրապես պարտադիր չէ ամեն ինչ անկեղծորեն պատմել ձեր սիրելիին: Այսօր Նա ճիշտ չի հասկանա ձեզ եւ զուր կվիրավորվի ձեզանից: Դա անտեղի կսրի ձեր հարաբերությունները եւ բացասական հետեւանքներ կունենա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ սիրո խոստովանություն կանեն, ընդ որում՝ դա այնքան էլ հաճելի եւ սպասված չի լինի ձեզ համար: Սակայն պատասխան տալուց առաջ երկար մտածեք, որպեսզի չվիրավորեք Նրան եւ վերջանականապես չմարեք Նրա սիրելու ցանկությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այծեղջյուրները այսօր պետք է փորձեն ինքնակատարելագործվել: Նրանք վճռական քայլեր կկատարեն թե անձնական, թե գործնական կյանքում: Փորձեք նախաձեռնող լինել եւ հաճելի օր կազմակերպել ձեր սիրելի անձնավորության համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորության համար դժվար կլինի համակերպվել ձեր պահվածքին, քանի որ ձեր վարքագիծն այնքան էլ դուր չի գա Նրան: Սակայն փորձեք անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի ձեր արարքները վիրավորական չլինեն եւ վերջակետ չդնեն ձեր հարաբերություններին:

ՁԿՆԵՐ

Փետրվարի 1-ին անձնական կյանքում ձեր ցանկություններն ու հնարավորությունները կհամընկնեն: Այսօր դուք ձեզ հրաշագործ, մեծ մոգ կզգաք եւ կկարողանաք ձեր կախարդանքը կիրառել հօգուտ ձեզ եւ ձեր սիրելիի:

01.02.16 | հասարակություն | Աստղագուշակ աստղերը քաղաքականություն