Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Փարիզում կազմակերպվեց Հայկական-Միջազգային Գործարար Ֆորումը

Armenian Business Agency-ին՝ Հայկական Բիզնես Գործակալություն, Շաբաթ Հոկտեմբերի 15-ին Westin Paris-Vendôme հյուրանոցում կազմակերպեց Փարիզում Հայկական-Միջազգային Գործարար Ֆորումը:

 






Ներկա էին ներդրողներ և գործարարներ, ստեղծարարներ, գյուտարարներ, նախագծերի հեղինակներ, ինչպես նաեւ տնտեսական և ֆինանսական գործակալությունների ու հաստատությունների ներկայացուցիչներ։ Նրանք ֆրանսիայից, Հայաստանից, Լյուքսեմբուրգից, Իրանից, Բենինից, Թունուսին, Թուրքիայից, Լիբանանից, Բելգիայից և Ուքրանիայից էին:

 

Համաժողովին՝ Armenian Business Agency-ի նախագահ Վարդան Գաբրիելեանը նշեց Հայկական Գործարար Գործակալության նպատակները՝

• Ներկայացնել և խթանել տեխնոլոգիական նորարարությունները, հետեվել այդ ծրագրերին և երաշխավորել դրանց իրականացումը, ինչպես նաև ապահովել ֆինանսավորում ներդրողների մասնակցության շնորհիվ:

• Համախմբել հայ եւ միջազգային ներդրողների, ովքեր փնտրում են բարձր արժեք ներկայացնող նախագծեր:

• Ստեղծել միջազգային մակարդակով գլոբալ փոխանակման և համագործակցության ցանց` ներդրողների, ձեռնարկությունների եւ նախագծերի հեղինակների միջեւ։ 

 

Armenian Business Agency-ին, ըստ  Վարդան Գաբրիելեանին, բիզնեսի ոլորտում գործում է տեղական և միջազգային մակարդակներով: Գործակալության դռները բաց են բոլոր գործարարների ու ներդողների առաջ՝ անկախ ազգությունից  ու երկրից: «Աշխարհը մեր բնակարանն է  և գործելու դաշտ՝ յուրաքանչյուրի համար: Իսկ հայերը միշտ ապրել ու գործել են բաց միջավայրերերում» շեշտեց նա:

 

Վարդան Գաբրիելեանը ավելացրեց. «Մենք համոզված ենք այն ընդհանուր տեսլականով, որ մեզ հետ կիսում են մեզ միացած բոլոր գործարարները: Մենք պատրաստ ենք կայուն և հաստատուն համագործակցության համար: Թող այս ամենամյա միջոցառումը՝ Հայկական-միջազգային գործարար համաժողովը Փարիզում՝ լինի մեկնարկ այդ համագործակցության համար»:

 

Այնուհետ տեղի ունեցան թեմատիկ քննարկումներ հասկանալու Հայ գործարար ցանցի հնարավորությունները, ինչպես նաեւ տարբեր տարածաշրջաններում զարգացման հեռանկարները։ Այսպես՝ ներկայացվեցին Իրանը հանձինս Փարիզում Իրանի Պետության տնտեսական խորհրդատու Աբդոլլահ Ախլաղիի ու Արեվմտյան Աֆրիկան՝ հանձինս Արեվմտյան Աֆրիկայի Գործատուների Ֆեդերացիայի ներկայացուցիչ Անթվան Սեքքոյի։ Նշվեց նաեւ ներդրումային հիմնադրամի ստեղծման ծրագիրը եւ ֆինանսավորման տարբեր կարելիությունները։

 

Մասնակիցներին ներկայացվեցին 12 նախագծեր այդ նախագծերի հեղինակների կողմից: Ծրագրերը Ֆրանսյայից, Իրանից, Աֆրիկայից եւ Հայաստանից են՝ դեղագործական, հանքային, Տեղեկատվական Արհեստագիտությունների, շինարարական, գյուղատնտեսական եւ արդյունաբերական նորարարությունների բնագավառներից։ Դրանք տեղական կամ միջազգային մասշտաբներ ունեն ու դրանց ներդրումային գումարները սկսում են 300 000 յուրոյից ու հասնում 10 միլյոն յուրոի։ 

 

17.10.16 | քաղաքականություն | քաղաքականություն