Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Փաստեր սիրո մասին

Որքան երկար է տեւում սիրահետման շրջանը, այնքան ավելի լավանում են երկարատեւ ամուսնության հեռանկարներն ավելի մեծ են: Մարդիկ, որոնք բուռն եւ կրքոտ սիրավեպ են ապրում հարաբերությունների սկզբում, ավելի հաճախակի են բաժանվում:    

— Պատմականորեն այնպես է ձեւավորվել, որ քրտինքն օծանելիքների եւ սիրային թուրմերի գլխավոր բաղադրիչն է եղել: 

— Մեքսիկական կառավարիչ Մոնտեսուման շոկոլադը  «սիրային թմրանյութ» է համարում եւ օրական 50  բաժակ շոկոլադ էր խմում իր վեց կանանցից բաղկացած հարեմ այցելության օրը: 

— Մարդկանց մեծամասնությունը մինչեւ ամուսնությունը մոտավորապես յոթ անգամ սիրահարվում է: 

— Որոշ մարդիկ, որոնք պնդում են, թե երբեք չեն սիրահարվել, հիպոպիտուիտարիզմով են տառապում` հազվագյուտ հիվանդությամբ, որը մարդուն թույլ չի տալիս սիրո հույզ ապրել:

 — Հարաբերությունների խզումը հաճախ  «սիրային ֆրուստրացիայի» է հանգեցնում, որը մարդկանց ստիպում է ավելի շատ սիրել նրան, ով լքել է իրենց: 

— «Սեր» տերմինն առաջացել է «lubhyati» (սանսկրիտ) բառից եւ նշանակում է «ցանկություն»:

— Համարվում է, որ թենիսային «love» տերմինը «միավոր չկա» իմաստով ի հայտ է եկել 1792-ին եւ նշանակում է «խաղալ սիրուց ելնելով», այսինքն` «անշահախնդրորեն»: Սակայն որոշ հետազոտողներ պնդում են, որ «love»-ը՝ որպես զրոյական գնահատական, ծագում է ֆրանսիական «L’Oeuf» («ձու») բառից ձվի եւ զրոյի արտաքին նմանության պատճառով:  

— Ամուսնական մատանիները հաճախ կրում են ձախ ձեռքի մատնեմատին, որովհետեւ հին հույները պնդում էին, որ այդ մատով է անցնում «amoris» կամ «սիրո երակը», որը գնում է ուղիղ դեպի սիրտը:

  — Սերմնահեղուկը կարող է նպաստել սիրահարվածությանը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սերմնահեղուկը դոֆամին («սիրո հորմոն») է պարունակում եւ նորադրենալին, ինչպես նաեւ տիրոզին եւ ամինաթթուներ, որոնք ուղեղին անհրաժեշտ են դոֆամին արտադրելու համար:  

— Սիրո խորհրդանիշը` Ամուրը (կամ Էրոսը), առաջացել է Քաոսից («Խորաբաց դատարկություն») եւ իրենից ներկայացնում է սիրո եւ ցանկության պրիմիտիվ ուժերը: 

— Եվրոպացի տղամարդիկ ենթագիտակցորեն նախընտրում են այն կանանց, որոնց գոտկատեղի շրջագիծը ազդրերի շրջագծի մոտ 70 տոկոսն է կազմում: Գեղեցկության այնպիսի խորհրդանիշների մոտ, ինչպիսիք էին Օդրի Հեփբերնը, Միլոսյան Վեներան եւ նույնիսկ Թվիգին, այդ համամասնությունն ուղիղ 70 տոկոս է:

— Հակադեպրեսանտները նպաստում են սիրահարվածության անհետացմանը, որովհետեւ բարձրացնում են սերոտոնինի մակարդակը: 

— Սերոտոնինի մեծ քանակությունը բթացնում է հույզերը եւ ճնշում է սիրելիի մասին կպչուն գաղափարները, որպես սիրո առանցքային բաղադրիչի: 

— Հոգեբանները պնդում են, որ մենք հաճախ սիրահարվում ենք այնպիսի մարդկանց, որոնք նման են մեր ծնողներին, որոնց հետ մեզ մոտ մանկությունից չլուծված խնդիրներ են մնացել: Ինքներս էլ չկասկածելով դա՝ մենք ձգտում ենք այդ խնդիրները լուծել հասուն տարիքում: 

— Սիրո ձգտումը, ինչպես նաեւ սեքսը եւ քաղցը, պարզագույն կենսաբանական պահանջ են: 

— Շատ մշակույթներում հանգույցներն օգտագործվում են որպես հավերժական սիրո խորհրդանիշ, որը ոչ սկիզբ ունի, ոչ վերջ: 

 

Աղբյուրը`  Kleo

15.06.16 | հասարակություն | մոդա ֆուտբոլ