Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Փաստեր կանանց մարմնի մասին, որոնք նույնիսկ իրենք չգիտեն

Կանացի սիրտը տղամարդկայինից ավելի արագ է խփում: 

Կանայք տղամարդկանցից երկու անգամ ավելի հաճախակի են աչքերը թարթում: 

Կանայք տղամարդկանցից օրական մոտավորապես 50 կկալ ճարպ պակաս են այրում: 

Կանայք ավելի ուժեղ իմունիտետ ունեն:

Կանանց մազերի տրամաչափը երկու անգամ ավելի փոքր է, քան տղամարդկանցը: 

Կնոջ ուղեղում կոշտուկավոր մարմինն ավելի հաստ է, քան տղամարդկանց մոտ եւ նրանում 30 տոկոսով ավելի միացություններ կան: Հենց այդ պատճառով կանայք ավելի լավ են հաղթահարում բազմախնդրայնությունը: 

Կանանց լեզուն ավելի շատ համային ռեցեպտորներ ունի: 

Կանայք ավելի շատ ցավային ռեցեպտորներ ունեն, բայց բորբոքային գործընթացներն արգելափակող էստրոգենի պատճառով կանայք ընդհանուր առմամբ ավելի լավ են դիմանում ցավին: 

Կանայք տղամարդկանցից ավելի լավ են տարբերում գույները, որովհետեւ գույները տարբերելն ուղղակիորեն կապված է Х քրոմոսոմի հետ: 

Կանացի մաշկը տղամարդու մաշկից 10 անգամ ավելի զգայուն է:

Կանանց մկաններում եւ հանգույցներում ավելի շատ էլաստին կա, քան կոլագեն, այդ պատճառով կանայք ավելի ճկուն են:

Կանայք տղամարդկանցից ավելի լավ են տարբերում բարձր հաճախության ձայները: 

Կանացի ուղեղի էլեկտրական ակտիվությունը քնում նվազում է ընդամենը 10 տոկոսով, այդ պատճառով կանացի քունն ավելի հանգիստ է:

Կանայք տղամարդկանցից ավելի լավ են տարբերում քաղցր համի նրբերանգները: 

 Աղբյուրը` Creu

25.04.16 | հասարակություն