Փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47 տոկոսը, ինչն անթույլատրելի է. վարչապետ

ՀՀ կառավարության փետրվարի 23-ին կայացած նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն կարապետյանը հանդես եկավ մի շարք հանձնարարականներով: 

 

Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերում էր ոռոգման նախապատրաստական աշխատանքներին: 

«Մենք նախկինում հանձնարարել էինք կատարել կադաստրային, պլանային և փաստացի ոռոգվող հողատարածքների համադրություն և վերլուծություն. Խոսքն այն մասին է, որ  մեր ջրային ռեսուրսների կոմիտեում մի վիճակագրություն է, համայնքներում և այլ ատյաններում՝ այլ»,- ասաց նա՝  հավելելով, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ամփոփված տվյալների համաձյան՝  փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47 տոկոսը:

Կ. Կարապետյանի գնահատմամբ՝ ոռոգելի հողատարածքների վերոնշյալ ցուցանիշն անթույլատրելի է, հետևաբար նա ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ջրային տետնտեսության պետական կոմիտեի և ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի նախագահներին հանձնարարեց 10-օրյա ժամկետում կադաստրային և փաստացի ոռոգելի հողատարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ:    

 

23.02.17 | քաղաքականություն