Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Փայլուն դիմահարդարում եւ ալիքաձեւ վարսեր. ինչպե՞ս պատրաստվել ավարտական երեկոյին (տեսանյութ)

Մայիսի 27-ին հանրապետության մի շարք դպրոցներում կհնչի վերջին զանգը: Այս խորհդանշական իրադարձությանն ամեն տարի հաջորդում է ոչ պակաս խորհրդանշական ավարտական երեկոն:

Ի՞նչ հագնել, ինչպե՞ս դիմահարդարվել եւ վարսահարդարվել այդ օրը: Այս հարցերը հուզում են դպրոցահասակ մի շարք աղջիկների, որոնցից շատերն ավարտական երեկոյին առաջին անգամ պետք է ներկայանան նոր կյանք մուտք գործած հասուն օրիորդների կերպարներով:

YouTube-ում հայտնի ոճաբան Բարբարան իր հերթական տեսանյութի միջոցով որոշել է օգնության հասնել աղջիկներին, որոնք այս տարի հրաժեշտ կտան դպրոցին:  

Սոցիալական ցանցում ներկայացրած իր հոլովակում ոճաբանը ցուցադրում է ոչ միայն դիմահարդարման, այլեւ վարսահարդարման օրինակ:

Փայլուն դիմահարդարում, արտահայտիչ աչքեր,  նուրբ շուրթեր եւ ալիքաձեւ վարսեր` ահա, թե ինչ կերպար է առաջարկում Բարբարան աղջիկներին` ամենակարեւոր երեկոներից մեկին ընդառաջ.

Պատրաստեց Սյունե Առաքելյանը

20.05.16 | հասարակություն | աստղերը