Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ցուլերի մոտ մեծ է արկածների նկատմամբ ձգտումը. հուլիսի 9-ի աստղագուշակ

Խոյ Հնարավոր է հաջողություն աշխատանքում, ինչում իրենց դերը կխաղան նախկինում ձեռք բերած ձեր գիտելիքներն ու հմտությունները: Կարելի է ձեռնամուխ լինել համբերություն և կենտրոնացում պահանջող բարդ ու մասշտաբային գործերի, ինչպես նաև աշխատել բարդ տեխնիկայի հետ, յուրացնել նոր գործիքներ և ծրագրեր: Հատկապես մեծ կլինեն նշանի այն ներկայացուցիչների հաջողությունները, ովքեր ներգրավված են բժշկության, մանկավարժության և իրավաբանության ոլորտներում:

Ցուլ Շատ մեծ է արկածների նկատմամբ ձգտումը, բացի դրանից` ցուլերից շատերը չեն կարողանում իրենց տեղը հանգիստ նստել, զարմանալի չէ, որ այս նշանի ներկայացուցիչներից շատերն այսօր չպլանավորված ճամփորդության կմեկնեն: Բարենպաստ օր է կիրառական հոգեբանության մասին գրականության ընթերցման համար:

Երկվորյակներ Հետևեք ձեր առողջությանը, քանի որ դուք այսօր շատ խոցելի եք: ճիշտ կլիներ հրաժարվել վատ սովորույթներից, առաջնորդվել ճիշտ սսնդակարգի սկզբունքներով: Ցանկացած տեսակի գերլարումներից պետք է խուսափել, իսկ ինքներդ ձեզանից ոչ մի անհնարին բան չպահանջեք: Օրվա զգալի մասը ստիպված կլինեք նվիրել աշխատանքին: Պրոֆեսիոնալ խնդիրներ հարթելը սովորականից մի փոքր ավելի դժվար կլինի:

Խեցգետին Այսօր ձեզ անվերջ կխանգարեն կենտրոնանալ: Մեկ դուք կդրսևորեք ոչ բավարար աստիճանի կազմակերպվածություն, մեկ էլ` շրջապատն ամեն ինչ կանի` ձեզ շեղելու համար: Աշխատեք անել այնպես, որ կարևոր գործերը երբեք չհետաձգվեն, առավել ևս, որ այժմ շատ հարմար պահ է բարեհաջող ավարտին հասցնելու այն ամենն, ինչ նախկինում ձեռնարկել էիք: Հնարավոր են ոչ այնքան զգալի դրամական մուտքեր:

Առյուծ Օրը ձեր առջև բացում է բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ` ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ կյանքում: Ցավոք, նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներն են դրանից օգտվում: Այսօր փոփոխությունների գնալը ձեզ համար բավական բարդ է, սակայն դուք այնուամենայնիվ կգտնեք ձեր մեջ ուժ դա անելու, իսկ համարձակության դիմաց պարգևը իրեն սպասեցնել չի տա: Օրվա երկրորդ կեսը այն ժամանակահատվածն է, երբ ավելի լավ է պասիվ հանգստի անցնել:

Կույս Այսօր շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք դուք ի վիճակի եք քննադատորեն գնահատել սեփական խորհուրդները, թույլ չտալ նախկին սխալների կրկնությունը: Շրջապատի մարդիկ չեն զլանում ձեզ հաճոյախոսություններ շռայլել, սակայն դուք զգում եք, որ հաճելի խոսքերը սոսկ ձեր վստահությունը նվաճելու միջոց են: Կեսօրը բարդ ժամանակահատված է, երբ դուք հատկապես ջղագրգիռ եք և անհամբեր:

Կշեռք Օրը կապված է հարաբերություններ վերսկսելու հետ, որոնք խզվել էին թյուրիմածությունների, փոխադարձ չհասկացվածության հետևանքով: Եկել է պահը` մոռանալու անցյալի սխալները, ամեն ին սկսել մաքուր թղթից, և դրան պատրաստ եք ինչպես դուք, այնպես էլ` ձեր գործընկերները: Օրը չափազանց հարմար է աշխարհիկ միջոցառումների այցելելու, հրապարակայի ելույթների, նոր ծանոթությունների համար:

Կարիճ Այսօր հաջողվում է լուծել նախկինում ծագած խնդիրները, սակայն ավաղ` դրանց փոխարինելու են գալիս նորերը: Կարելի է փորձել դրանք հաղթահարել միայնակ, սակայն դա ձեզանից շատ ուժեր է խլում: Շատ ավելի լավ է օգնություն խնդրելը` կարող եք վստահ լինել, որ դուք այն միանգամից կստանաք: Օրը հարմար է համագործակցության, համատեղ նախագծեր պլանավորելուն վերաբերող հարցերի քննարկման համար:

Աղեղնավոր Կարևոր ու հետաքրքիր օր է սպասում, որի ընթացքում դուք հնարավորություն կունենաք հասնել այն բանին, ինչին վաղուց ձգտում էիք: Մի խուսափեք դժվարություններից` հենց’ դրանք հաղթահարելով է, որ դուք կհասկանաք, թե ինչպես լուծել կյանքի համար կարևոր խնդիրը, որի վրա վաղուց գլուխ էիք կոտրում: Հնարավոր են նոր բիզնես-գաղափարներ, որոնց իրականացումը թույլ կտա զգալիորեն բարելավվել ձեր ֆինանսական վիճակը: Այսօր նշանի մի շարք ներկայացուցիչներ կցանկանան խախտել ավանդույթները, փոխել իրենց սովորույթները:

Այծեղջյուրը Օրն առանձնանում է բարենպաստ էմոցիոնալ ֆոնով, դուք պահպանում եք լավ տրամադրություն`ինչ էլ որ տեղի ունենա, գերազանց լեզու եք գտնում աշխատակիցների և ընկերների, ինչպես նաև նոր ծանոթների հետ: Օրվա երկրորդ կեսը կապված է կենսական ներուժի նվազման հետ, հնարավոր է գերհոգնածություն, ինքնազգացողության անկում: Այս ժամանակահատվածում ավելի լավ է հրաժարվել ֆիզիկական ծանրաբեռնվածություններից: Արժե զերծ մնալ նաև ծանր ուտելիքներից, ալկոհոլից, խորհուրդ է տրվում ավելի շատ խմել հյութեր և կանաչ թեյ:

Ջրհոս Բարենպաստ օր է գործնական շփումների, կարևոր բանակցությունների համար: Ձեզ հաջողվում է լուծել մի շարք կարևոր հարցեր, առանց լուրջ ջանքեր թափելու, ի վերջո շուրջը շատ են այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են ձեզ համար շագանակներ հանել կրակից: Օրը բարենպաստ է արտերկրյա գործընկերների հետ պրոֆեսիոնալ հարաբերություններ սկսելու համար, չի բացառվում սիրավեպի սկիզբ արտասահմանցու հետ:

Ձկներ Այսօր դուք հաջողությունների եք հասնում շնորհիվ ձեր հմայքի: Եվ դրանում ոչ մի զարմանալի բան չկա` դուք դուր եք գալիս բոլոր նրանց, ում հետ շփվում և գործ եք ունենում: Անգամ այն մարդը, ով ժամանակին ձեր նկատմամբ որևէ հետաքրքրություն չէր դրսևորում, այսօր սկսում է համակրանքի որոշ նշաններ ցուցաբերել: Օրը բավական հարմար է ոչ բարդ պրակտիկ խնդիրներ լուծելու համար, դուք հեշտությամբ եք հաղթահարում սովորական պրոֆեսիոնալ պարտավորությունները:

09.07.15 | ժողովածու