Сайт продаётся (Կայքի վաճառք)!

«Ցանկացած տարիք էլ հիասքանչ է. այն քեզ առաջարկում է ապրել իր մեջ». Բրիջիդ Բարդոն դարձավ 81 տարեկան

«Եվ Աստված ստեղծեց կնոջը», «Վիվա, Մարիա», «Փարիզուհին», «Պարիր ինձ հետ», «Կանայք», «Սիրո գիշեր»` այս և մի շարք այլ ֆիմերից հայտնի ֆրանսիացի դերասանուհի Բրիջիդ Բարդոն այսօր նշում է իր 81-ամյակը:

Բրիջիդը հայտնի է իր ընմբոստ բնավորությամբ: Դերասանուհին հաճախ է հանդես գալիս տարատեսակ խտրականությունների դեմ` լինի դա սեռական ռասսայական, թե կրոնական: Այսպիսի հայացքների համար դերաանուհուն բազմիցս քննադատել են: Բայց դա Բրիջիդին չի կոտրել և չի կոտրում… «Ինձ մշտապես սխալ են հասկանում քաղաքական դաշտի «ճշտախոս» հիմարները»,-ասել է դերասանուհին:

Չնայած իր տարիքին` Բարդոն շարունակում է շլացնել հանրությանը ոչ միայն իր խնամված տեսքով, այլև ապրելակերպով և արտահայտած մտքերով: Նա մինչ օրս բուսակեր է և ակտիվորեն զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ:

«Կենդանիներն ինձ երբեք չեն դավաճանել: Նրանք որսի հեշտ միջոց են, ինչպիսին, որ ես եմ եղել իմ կարիերայի ընթացքում: Մենք միևնույն բանն ենք զգում: Ես նրանց անչափ սիրում եմ»,-ասել է Բրիջիդը:

Ահա թե ինչ է մտածում դերասանուհին տարիքի, կնոջ, սիրո, հավատարմության և այլ թեմաների մասին.

«Ցանկացած տարիք էլ հիասքանչ է. այն քեզ առաջարկում է ապրել իր մեջ»:

«Երբ ես սիրում եմ, ես դա անում եմ անմնացորդ: Ես ամբողջությամբ նվիրվում եմ: Եվ ամեն անգամ դա դառնում է իմ կյանքի մեծագույն սերը»:

«Եթե աշխարհում կա մի կին, որը երբեք չի ցանկացել լինել ուշադրության կենտրոնում, բայց միշտ եղել է հանրության քննարկամ թեման, դա ես եմ եղել»:

«Ավելի լավ է լինեմ անհավատարիմ, քան լինեմ հավատարիմ, բայց դա անեմ ստիպված»:

«Միգուցե, շատերն ինձ մեղսագործ համարեն, բայց ես ինքս ինձ հետ խաղաղ եմ»:

«Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ և մտածում եմ այն, ինչ ասում եմ»:

«Երբեք չեմ կառչում իմ անցյալից. հիշողություններն այնքան վատն են»:

«Իմ գեղեցկությունն ու երիտասարդությունը ես նվիրել եմ տղամարկանց, իսկ իմաստությունն ու կյանքի փորձս կնվիրեմ կենդանիներին»:

 

 

Սյունե Առաքելյան

28.09.15 | լուսանկար | աստղերը