Տոկիոյում բացվել Է սրճարան՝ նվիրված կանանց ոտքերին

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բացվել Է թեմատիկ սրճարան՝ նվիրված կանանց ազդրերին: Տեսանյութում ներկայացված Է հաստատության ինտերիերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:

Տոկիոյի Էբիսու օկրուգում գործող թեմատիկ սրճարանի պատերը զարդարում են հաստատության անվանմանը համապատասխանող լուսանկարներ, որը ճապոներենից թարգմանվում Է որպես «Ազդրերի աշխարհ»: Նաեւ սրճարանում վաճառվում են տարբեր հուշանվերներ՝ կրծքանշաններ, գավաթներ ու բացիկներ՝ կանանց ազդրերի պատկերմամբ: Մտահղացման հեղինակը եւ հաստատության սեփականատերը Տոկիոյում հայտնի ֆետիշ-լուսանկարիչն Է՝ Yuria կեղծանվամբ: Վերջին հինգ տարվա ընթացքում նա կանանց ոտքերի հազարից ավելի լուսանկարներ Է արել: 

 

 

 

 

 

13.10.17 | քաղաքականություն