Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տղաներ, որոնք արժանի չեն քո ուշադրությանը

Վատ տղա

Անուղղելի ըմբոստ, հավերժ դեռահաս, որն անընդհատ ռիսկի է դիմում ու խախտում բոլոր հնարավոր կանոնները . Բոլոր աղջիկներն էլ կյանքում գոնե մեկ անգամ կարող են հայտնվել նրա բացասական հմայքի տակ: Խնդիրները (այդ թվում օրենքի հետ) սկսվում են, երբ կրակի հետ խաղը երկարում է, իսկ հետո ազատության ծարավը վեր է ածվում այլ մարդկանց հետ նորմալ ապրելու տարրական անկարողության:

Ծույլ անբան

Նրա ամենօրյա երթուղին՝ բազմոց, համակարգիչ՝ սիրելի խաղերով, սառնարան ու հետո նորից նույն շրջանով: Նա կարող է շատ էքսցենտրիկ, բայց հմայիչ թվալ՝ չնայած ընկերուհիների ու ծանոթների բոլոր նախազգուշացումներին: «Ալարկոտ» բառը ձեր մտքով չի՞ անցնում: Այդ դեպքում մտածեք, թե նրա կյանքում ինչ տեղ է հատկացվելու ձե՛զ՝ չէ՞ որ նրա ամենօրյա երթուղին ամենայն հավանականությամբ չի փոխվելու:

Զոհ

Անախորժություններ ցանկացած մարդու հետ են պատահում, բայց այս մեկի հետ դուք չգիտես ինչու անընդհատ հայտնվում եք փրկչի, պահապանի, կամ էլ բուժքրոջ դերում: Այո, ուրիշներին օգնելը ազնիվ մղում է, բայց գուցե այդ տղամարդը պարզապես չի կարողանում որեւէ այլ ձեւով գրավել ձեր ուշադրությունը: Ամենայն հավանականությամբ նա կփորձի մանիպուլացնել ձեզ:

Աշխատանքին գերի

Հավերժ զոհի եւս մեկ տեսակ՝ նա լուսաբացից մայրամուտ տքնաջան աշխատում է, իսկ աշխատավայրում միշտ դեդլայններ են ու ցեյտնոտ: Ընդ որում դեռ փաստ չէ, որ այդ մրցավազքը համապատասխան ֆինանսական արդյունքներ է տալիս:

Բայց նույնիսկ եթե տալիս է, նա երբեք ժամանակ չի ունենա իր ջանքերի պտուղները վայելելու համար: Եթե ուզում եք նման տղամարդու կողքին լինել, դուք ստիպված կլինեք մրցակցել նրա աշխատնքի հետ ու համակերպվել մենակությանը՝ ձեզ դժվար թե երբեւէ հաջողվի ռոմանտիկ հանգստյան օրեր անցկացնել: Բացառված չէ, որ օֆիսը նրա համար պարզապես կյանքից՝ նորմալ մտերիմ հարաբերություններից փախչելու միջոց է:

Բամբասկոտ

Երբեմն էլ՝ սուտասան: Եթե նա ունակ է նման ոգեւորությամբ տարբեր մարդկանց մասին տարբեր բամբասանքներ պատմել, ապա դուք կարող եք պատկերացնել, թե ում ու ինչեր նա կպատմի ձե՛ր մասին:

Բռնացող

Ինչպես անցկացնել ազատ ժամանակը, ինչով հետաքրքրվել, ինչ ուտել ու խմել, ում հետ շփվել, ինչպես հագնվել, սանրվել ու ինչ դիմահարդարում անել՝ այս բոլոր հարցերում տեղին է միայն բարյացակամ խորհուրդը: Այն էլ միայն այն դեպքում,, եթե ձեզանից խորհուրդ են հարցնում: Բոլոր մնացած միջամտություններն ուղղակի նախազգուշացնում են, որ դուք գործ ունեք իսկական բռնապետի հետ:

Աղբյուրը՝ Klubber

28.01.16 | հասարակություն