Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տղամարդու հետ հարաբերությունները դադարեցնելու ութ պատճառ

Առաջարկում ենք կետ առ կետ ուսումնասիրել այս հոդվածը, որը ձեզ հաստատ դուր կգա:

1 . Նա ամուսնացած է

Ծեծված ձեւակերպում է, բայց ճիշտ: Սա առաջին պատճառն է, որի դեպքում պետք է դադարեցնել հարաբերությունները: Ես իհարկե նկատի չունեմ այն տղամարդկանց, որոնք արդեն իրենց հարսանիքի արծաթե հոբելյանն են նշում, հինգ զավակ ունեն ու ամեն երեկո տանը ընտանիքի հետ սեղանի շուրջ նստած մանրաձավարի շիլա են ուտում: Նրանցից ոչ միայն բաժանվել է պետք, այլ առհասարակ նրանց հետ պետք չէ կապվել: Բայց ավելի զվարճալի դեպքեր էլ կան: Օրինակ տղամարդը կարող է այնպիսի առեղծվածային ձեւով ամուսնացած լինել , որ արդեն մեկ տարի է չապրի իր կնոջ հետ, չիմանա, թե որտեղ է նա ու չհիշի, թե ինչ է նրա անունը: Բայց միեւնույն է նա ամուսնացած է, գրողը տանի: Կամ էլ ամուսնալուծված չէ: Հավանաբար դուք կհարցնեք ՝ իսկ ինչո՞ւ է պետք նրանից բաժանվել:

Անձամբ ես կարծում եմ, որ արժանապատիվ մարդը նախ կավարտի իր նախկին հարաբերությունները, իսկ հետո նորը կսկսի: Այդպես չէ՞:

2. Նա կնոջ վրա ձեռք է բարձրացրել

Ոչ, ոչ քեզ վրա: Գուցե ասենք հարեւան բնակարանի Աննայի վրա, որովհետեւ նա իր պատշգամից աղբը թափում է նրա 1998 թ. արտադրության սպիտակ ֆորդի վրա: Կամ գուցե զոքանչի վրա, քանի որ նա սղոցում է իր մշտական հանդիմանանքներով: Կամ գուցե նախկին կնոջ վրա, քանի որ նա «խեղճ տղայից» փողեր էր կորզել նոր ներքնազգեստ գնելու համար: Կարեւոր չէ, թե ում վրա եւ ինչ պատճառով: Կարեւոր է, որ նա մեկ անգամ արել է նման բան, հետեւաբար նորից կանի: Դա ընդամենը ժամանակի հարց է:

Ու եթե նման բան նորից պատահի՝ ապա ձեր հոգում երկար –երկար տարիներ ծանր նստվածք կմնա: Եվ հետո ՝ նոր ատամներ էլ հաստատ չեն աճի:

3. Նա կնոջը գնահատում է միայն գեղեցկության համար

Մենք նախեւառաջ կենդանի արարածներ ենք: Երբ մեզ ցավ են պատճառում ՝ լացում ենք: Երբ վախենում ենք ՝ կուչ ենք գալիս: Իսկ երբ հիվանդ ենք ՝ տանը բարձրակրունկ կոշիկներով ու ներկած շրթերով չենք զբոսնում ՝ Մեռլին Մոնրոյի կերպարով, այլ պառկում ենք անկողնում ու տառապում: Կյանքը անկանխատեսելի է, ու ամեն ինչ կարող է պատահել: Դու անկասկած կփորձես ամենագեղեցիկն ու ամենագրավիչը լինել, բայց աշխարհի բոլոր գեղեցկուհիներին, ավաղ, չես կարող հաղթել: Իսկ ահա թերարժեքության բարդույթ հեշտությամբ ձեռք կբերես, ընդ որում ՝ մեկընդմիշտ: Կնոջը բացառապես նրա գեղեցկության համար սիրելը նույնպիսի գռեհկություն է, որքան տղամարդուն միայն նրա փողերի համար սիրելը:

4. Նա ստիպում է, որ խանդեք իրեն

Ես կարծում եմ, որ խանդն ի սկզբանե քայքայիչ է ու ստորացուցիչ

Դրա համար ել չեմ սիրում խանդել ու էլ ավելի չեմ սիրում այն տղամարդկանց, որոնք ինձ ստիպում են խանդել: Եվ երբեք չհավատաք, որ խանդը սիրո նշան է: Խանդը հարգանքի բացակայություն է այն մարդկանց զգացմունքների հանդեպ, որոնք քո կողքին են: Ոչ ավելին:

5. Նա չի սիրում երեխաներին

Իսկ դու սիրում ես: Եվ ահա այս հարցում ձեզ չի հաջողվի պայմանավորվել:

6. Նա համրում է, որ ձեր հարաբերությունները պետք է գաղտնի լինեն

Նա երբեք ձեզ իր ընկերների հետ չի ծանոթացնում

Դու նրա տուն հյուր ես գնում միայն, երբ նա մենակ է ու միայն երբ նա ազատ է մնացած «կարեւոր» գործերից:

Եթե հանկարծ նրան են հյուր կանչել, ապա նա ավելի շուտ իր կատվին կտանի իր հետ, քան քեզ:

Բոլոր երեկույթներին ու հետաքրքիր միջոցառումներին նա գնում է մենակ կամ ընկերների հետ, որոնց հետ նույնպես քեզ երբեք չի ծանոթացնում:

Եթե, աստված մի արասցե, դուք միասին եք աշխատում, ապա նա աշխատավայրում ձեւացնում է, իբրեւ ձեր հարաբերությունները Nothing Personal. Only business.

 Ընդ որում երբ մենակ եք ՝ մտերմաբար ժպտում է ձեզ ու միշտ ասում, որ դուք նրա համար շատ կարեւոր ու հարազատ մարդ եք: Եվ ամեն ինչ լավ կլինի, պարզապես հրաշալի: Գուցեեւ, միայն թե իսկապես հարազատ մարդիկ չպետք է հերթ կանգնեն՝ ուշադրության արժանանալու համար:

Եվ առհասարակ, իզուր չէ, որ հայտնիներից մեկն ասել էր. «Եթե հարաբերությունները պետք է գաղտնի լինեն, ուրեմն հաստատ չարժե, որ դուք դրանց մասնակցեք»:

7.  Նա մշտապես ձեզ համեմատում է իր նախկին ընկերուհու կամ էլ կնոջ հետ

Եվ այս դեպքում այլեւս կարեւոր չէ, քո օգտին է այդ համեմատությունը, թե նախորդի: Խնդիրն այն է, որ եթե տղամարդը մշտապես քեզ պատմում է իր նախկին կնոջ մասին, տրամաբանական զուգահեռներ անցկացնում քո ու նրա միջեւ, դա նշանակում է, որ նա դեռ իր անցյալով է ապրում: Իսկ դու չես ուզում չէ՞ ապրել անցյալով, առավել եւս ուրիշի: Դու ուզում ես ուրախանալ ներկայով ու վստահ նայել դեպի ապագա: Բայց ձեզ համար ապագան երբեք չի գա, քանի դեռ նրա նախկին կյանքերի ստվերները նրա համար այդքան կարեւոր նշանակություն ունեն:

Այս խնդրի ամենասարսափելի դրսեւորումն այն է, երբ նա ասում է ՝ դու շատ նման ես իմ նախկին կնոջը կամ ընկերուհուն:

8.  Նա անկողնում ձեզ չի բավարարում

Նա անկողնում ձեզ չի բավարարում: Նա ձեզ անկողնում չի բավարարում: Անկողնում նա ձեզ չի բավարարում: Ուրիշ ի՞նչ կարելի է ավելացնել: Ոչինչ։

 

Անժելիկա Ամորալնայա

Աղբյուրը՝ Klubber.ua

05.11.15 | հասարակություն