Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տղամարդու հետ հաջող ծանոթության 5 կանոն

1. Պետք է դուրս գալ տնից

Իդեալականը տղամարդկանց զվարճանքի վայրեր գնալն է, բայց գոնե զբոսնիր քաղաքում: Նույնիսկ եթե չես ուզում եւ ծուլանում ես: Գեղեցիկ հագնվել, շպարվել. տրամադրությունը դրանից էլ է բարձրանում: Լողափի կոշիկները, տրիկոտաժե շապիկները մի կողմ ենք նետում: Դրանցով մրցակցային առավելություններ չեն ստեղծվում: 

2. Պետք չէ երկու հոգուց ավելի գնալ հանրային վայրեր, եթե ուզում եք ծանոթանալ 

Առավելագույնը՝ մեկ ընկերուհի: Երեք, չորս ընկերուհին շանսերը զրոյի են հավասարեցնում: Նախ` նման դեպքում կանայք չափազանց տարված են լինում իրենցով: Երկրորդ` մեկ կամ երկու տղամարդը ռիսկ չի անի ծանոթանալ աղջիկների ընկերախմբի հետ:  

3. Պետք է բաց եւ պատրաստ լինել շփմանը

Միշտ: Եվ կողքերը նայել: Մատուցողների եւ մատուցողուհիների, ադմինիստրատորների, անվտանգության աշխատակիցների հետ շփումը, մարդկանց հետ ցանկացած հաղորդակցությունը եւս հաշվի է առնվում: Անկեղծությունը անկեղծություն է առաջ բերում: 

4. Պետք է ինքնավստահ լինել

Պահել թիկունքը եւ հայացքը: Թե չէ կինը կծկվում է ու չի երեւում. փողոցով քայլում է, ասես թաքնվելով, սեղանի առաջ նստում է` ուսերն իջեցրած եւ սառած հայացքով: Դու նկատելի չես դառնա եւ ոչ մեկի վրա չես կարողանա տպավորություն թողնել: Էլ ինչ հմայք ու խարիզմա:  

5. Չծխել այն վայրերում, որտեղ պատրաստվում ես ծանոթանալ

Կողքից շատ վատ է նայվում: Գեղեցիկ զգեստ, երկար մազեր, դեմքի կանոնավոր դիմագծեր… Հանում է ծխախոտը, եւ ամբողջ կերպարը հալվում է: Եվ տղամարդկանց մեծամասնությանն էլ դա դուր չի գալիս: 

 

Աղբյուրը` Klubber

13.04.16 | հասարակություն