Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տղամարդուն գայթակղելու մի քանի եղանակ

Գոյություն ունեն ընդհանուր խորհուրդներ, որոնք կարելի է տալ տղամարդկանց գայթակղել ցանկացող կանանց։

1․Եղիր գեղեցիկ

Ինչ ուզում եք ասեք, բայց տղամարդն ուշադրություն է դարձնում նախ արտաքին տվյալներին, իսկ հետո արդեն ՝ ներքին աշխարհին։ Եթե ցանկանում եք ուժեղ սեռի ներկայացուցչի ուշադրությունը գրավել, ապա հետևեք Ձեզ։ Գեղեցկության սրահներ այցելեք, հարդարվեք, մի մոռացեք դիմահարդարման մասին։ Կինը պարտավոր է անբիծ լինել, անկախ նրանից, թե նրան տեսնում են միլլիոնավոր մարդիկ, թե ընդամենը մեկը։

2․Տարբերվեք մյուսներից

Գեղեցկությունն, իհարկե, լավ է, սակայն պետք չէ մոռանալ, որ գեղեցկադեմ կանայք շատ են։ Որպեսզի տղամարդը հենց Ձեզ ընտրի, Դուք պետք է տարբերվեք մյուսներից։ Սա չի նշանակում, որ անմիջապես պետք է գեղեցկության սրահ վազեք և մազերը կանաչ ներկեք՝ բավական է կատարել  մի քանի օրիգինալ ժեստեր։

3․Հետևեք Ձեր քայլվածքին

Հնարավոր է՝ Դուք կարծում եք, որ քայլվածքը երկրորդականն է, իսկ ցնցող բարձրակրունկ կոշիկները կգրավեն տղամարդկանց ուշադրությունը։ Դա , իհարկե, այդպես է, սակայն․․․ուժեղ սեռի ներկայացուցիչներն, իհարկե, կնկատեն Ձեր գեղեցիկ ոտքերը, Ձեր դուր գալու ցանկությունը, սակայն չեն տեսնի թեթևությունը։ Հիշեք՝ կինը, որը նույնիսկ հողաթափերով է գեղեցիկ քայլում, ավելի սկացիկ է երևում, քան բարձրակրունկ հագած ծանրաշարժ գեղեցկուհին։

4․Ժպտացեք

Տղամարիդկ սիրում են , երբ կնոջ դեմքին ժպիտն է շողում։ Սա կարելի բացատրել՝ բարեհամբույր մարդու հետ հաճելի է շփվել։ Իզուր չէ, որ բարեհամբույր մարդկանց հաճախ են համեմատում արեգակի հետ․ նրանք լույս ու ջերմություն են արտացոլում, ինչպես և հնագույն լուսատուն։

5․Եղեք խնամված

Երբեք տղամարդու մոտ խունացած խալաթով և գզգզված մազերով մի երևացեք, անկախ նրանից ՝ ունեք տրամադրություն , թե ոչ, մի հագեք հնացած և լայնացած սվիտրն ու ջինսերը։ Հարգեք շրջապատին, հասկացեք, որ իրենց տհաճ է տեսնել թափթփված մարդու։ Միևնույն է, եթե Դուք ավելորդ երեսուն րոպե ծախսեք Ձեր արտաքինը կարգի բերելու համար, տրամադրությունը չի վատանա, գուցե նույնիսկ բարձրանա։

6․Ագրեսիվ մի եղեք

Տղամարդիկ վախենում են չափազանց ակտիվ կանանցից։ Նրանց սրտով չէ զոհի դերում լինելը, չէ՞ որ նրանք սովոր են իրենց որսորդ զգալ։ Հաճույքով հետևեք , թե ինչպես է Ձեր ընտրյալը փորձում նվաճել Ձեզ։

7․Մի փորձեք խելացի թվալ

Կինը, որը գիտի ամեն բան և ամենի մասին և ցույց է տալիս դա ամեն հարմար պահի, չի ընկալվում տղամարդկանց կողմից որպես պոտենցիալ ուղեկից։ Նրանք հարգում են այդ կնոջը, սակայն քիչ հավանական է, որ կփորձեն հարաբերություններ սկսել նրա հետ։ Ինչի՞ համար։ Չէ՞ որ նա ինքնուրույն է, և գիտի ավելին , քան տղամարդը։ Հասկացեք, որ տղամարդիկ դժվար են հաշտվում այն մտքի հետ, որ նրանք կանացից ավելի վատն են «տղամարդկային » գործերում («կանանց» գործերին վերաբերվում են՝ երեխայի խնամքը, տան հարմարավետությունը և այլն)։

Աղբյուրը՝ Creu

12.06.16 | հասարակություն | մոդա