Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տղամարդկանց սովորություններ, որոնք ամենից շատ են զայրացնում կանանց

Դժբախտաբար, ուժեղ սեռի ներկայացուցիչները մի շարք վնասակար կենցաղային սովորություններ ունեն, որոնք կանայք պատրաստ են ժամերով քննարկել իրենց ընկերուհիների հետ՝ մի բաժակ կարմիր գինու շուրջ:

Ձեզ ենք ներկայացնում կանանց ամենաշատ զայրացնող յոթ սովորությունները.

1. Տնով մեկ թափած գուլպաները ու հագուստը՝ սա թերեւս տղամարդկանց թիվ մեկ ու ամենազայրացնող թերությունն է: Ընդ որում կնոջը հունից հանելու համար բոլորովին էլ պարտադիր, որ այդ շորը կարմիր գույնի լինի:

2. Անօգնականություն

Շատ հաճախ, նույնիսկ երբ սառնարանում լիքը ուտելիք կա, տղամարդն ունակ չէ ինքնուրույն տաքացնել ճաշն ու ուտել : Նա նեղացած նայում է կնոջը, որը նրան տվել է ափսեն, բայց մոռացել է պատառաքաղ էլ բերել: Նույնիսկ տարիներ շարունակ մենակ ապրող տղամարդը, հենց նրա կյանքում կին է հայտնվում, միանգամից կորցնում է ինքնասպասարկման բոլոր հմտությունները:

3. Անսպասելի հյուրեր

Հաճախ կինը ռոմանտիկ ընթրիք է պատրաստում ու ոգեւորված սպասում իր ամուսնուն: Բայց մեկ էլ հանկարծ դռան շեմին երկու տղամարդ են հայտնվում՝ մեկը ամուսնու ընկերն է: Երեկոն արդեն անհուսալիորեն փչացած է, առանց հրավերքի եկող հյուրերը հաստատ ոչ մի կնոջ մոտ հիացմունք չեն առաջացնում:

4. «Գրադարան» սանհանգույցում

Որպես կանոն, եթե տանը տղամարդ կա, գրադարանը ոչ թե հյուրասենյակում է, կամ աշխատասենյակում, այլ սանհանգույցում: Այնտեղ կարելի է գտնել թե տղամարդկանց սիրելի ամսագրերը, թե խաչբառեր, թե քվանտային ֆիզիկային նվիրված գիտական հոդվածներ:

5. Հիշողության կորուստ

Տղամարդը կարող է ճշգրտությամբ հիշել իր սիրելի ֆուտբոլային թիմի խաղի օրն ու ժամը, բայց շաբաթներով մոռանալ, որ միջանցքում լամպն այրվել է կամ էլ միջանցքում դռան փականն է փչացել:

6. Օնլայն աշխատանք

Ժամանակակից ամուսնական զույգերի ամենատարածված խնդիրներից է դարձել տղամարդկանց ինտերնետային կախումը: Եվ նրան օնլայն ռեժիմով կյանքից կարող է շեղել միայն չորրորդ համարի տակ նշված վնասակար սովորությունը:

7. Անսպասելի խնայողություն

Ինչ վերաբերում է կնոջ համար հագուստ կամ կոշիկ գնելուն, տղամարդկանց մեծ մասը վստահ է, որ պետք է գումար տնտեսել ու փող հավաքել ավելի օգտակար ու անհրաժեշտ բաների համար: Տղամարդկանց կարծիքով, կանացի զգեստապահարանն առանց այդ էլ չափից հագեցած է: Բայց եթե հին ու ավելորդ շորերից ազատվելու մտահղացում է առաջանում, տղամարդկանց համար դրանք բոլորը չգիտես ինչու կենսական անհրաժեշտ են դառնում:

Աղբյուրը՝  Ivona

 

01.03.16 | հասարակություն | մոդա