Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տղամարդկանց պարտականությունների մասին

Եկեք խոսենք տղամարդու պարտականություններից, որոնք հուշում են նրա հասունության եւ որպես տղամարդ կայանալու մասին։

1. Պետք է ապահովել իր կնոջը

Տղամարդը պետք է ապահովի իր կնոջը, այլապես ինչու՞ է նա ապրում մեկի հետ, ում չի ցանկանում երջանկացնել՝ տալով նրան անհրաժեշտ ամեն ինչ։ Չէ՞ որ նա կին է, որն իր կողքին ցանկանում է ամուր հենարան տեսնել, հաճելի ժամանակ անցկացնել իր սիրելի էակի հետ եւ միշտ հետաքրքիր լինել նրա համար։

2. Տղամարդը պետք է շնորհակալ լինի կնոջը

հավանաբար գաղտնիք չէ, թե որքան շոյված են իրենց զգում տղամարդիկ, երբ կինն իր երախտագիտություն է հայտնում նարնց։ Նույնն էլ կատարվում հակառակ դեպքում։ Երբ կինը լսում է տղամարդու շնորհակալական խոսքերը, նա իրեն սիրված ու երջանիկ է զգում։

3. Հարկավոր է այնպիսի քայլեր անել, որ կինը հիանա իրենով

Բազմոցին պառկելով եւ հրաշքներ ակնկալելով չեք կարող գրավել ձեր կնոջ սիրտը։

Եթե կնոջ հմայքը նրա գեղեցկությունն ու կանացիությունն է, ապա տղամարդու գրավչությունը նրա ձեռքբերումներն ու նվաճումներն են (բարձր աշխատավարձ, բիզնեսի ընդլայնում, մեդալներ եւ կոչումներ եւ այլն)։ Ուստի, Տղամարդը պետք է այնպիսի քայլեր անի, որ կինը հիանա նրանով։

4Նա պետք է օգնի կնոջը թույլ լինել

Իսկական տղամարդը օգնում է կնոջը լինել թույլ սեռի ներկայացուցիչ՝ դուռը բացելով, ծանր տոպրակները տանելով, մութ ժամերին նրան ուղեկցելով (նույնիսկ եթե նա չի վախենում) եւ այլն։

Տղամարդը նաեւ պետք է հասկանա, որ շաբաթական 40 ժամ աշխատելուց հետո կինը չի կարող զբաղվել տան մաքրությամբ։ Ուստի, նրան օգնելու համար կարելի է տնային տնտեսուհի կանչել, որը կհոգա այս խնդիրները։

Ինչպես դառնալ տղամարդ (խոսքը սեռական հասունության մասին չէ)

1. Նպատակ

Տղամարդը պետք է ունենա նպատակներ՝ գոնե մեկը։ Այս պարագայում տեղին է հիշել Պյոտր Օսիպովի խոսքերը. «Եթե դու նպատակ չունես, ուրեմն տղամարդ չես»։

2. Մենամարտիկ

Տղամարդու ոգին ամրացնում եւ նրան մեծ ուժ են տալիս տարբեր սպորտաձեւերը (բռնցքամարտը, ըմբշամարտը, ծանրամարտը եւ այլն), որոնք ավելի կամային են դարձնում տղամարդուն, ստիպում նրան հաղթահարել սեփական վախերը, ծուլությունը, թուլությունը։ Այս հարցում մեծ ներդրում ունի նաեւ խիստ մարզիչը, որը երկրորդ հայր է դառնում տղայի համար։

3. Տղամարդը պետք է երջանկություն պարգեւի իր կնոջն ու ընտանիքին

Եթե կարում եք, որ չպետք է երջանկություն պարգեւեք ձեր կողակցին եւ երեխաներին, ապա ինչու եք նրա կողքին։  

Եթե ձեր կինը շաբաթական 40 ժամ քրտնաջան աշխատում է, իսկ դուք էլ նրան բավարար ուշադրություն չեք դարձնում, ուրեմն նա երջանիկ չէ։ Վերանայեք ձեր պահվածքն ու վերաբերմունքը ընտանիքի նկատմամբ։

Հ.Գ. Հիշեք, որ կանացի երջանկության եւ տղամարդու հաջողության համադրությունը ձեր հարատեւ սիրո երաշխիքն է։

 

 

 

Աղբյուրը՝ Clubber

 

22.08.15 | հասարակություն | ֆուտբոլ