Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տղամարդկանց մոլորությունները կանանց մասին

1. Կնոջը աղջիկ տարիքից մեծացնելուց եւ «քեզ հարմար» դաստիարակելուց հետո նա ընդմիշտ քոնը կլինի: Առասպել է: Նրա տղամարդը սկզբում նրա համար ամբողջ աշխարհն էր` ուժ, քաջություն, իմաստնություն: Նա աճել է այդ փոքրիկ աշխարհի ներսում: Վաղ թե ուշ, կնոջ եսասիրությունն ի հայտ է գալիս` չճանաչվածի կարիքից, եւ այն պահին, երբ նրա սիրելին խոցելի լինի կամ էլ ծերանա, նա կհեռանա:  Երեկ սիրելի էր, իսկ այսօր ուղղակի մեծ աշխարհի փոքրիկ մասն է, եւ կինն առանց ավելորդ ափսոսանքի կարող է իր հետեւից փակել դուռը` հետեւում թողնելով առաջին, ցավոք` ոչ վերջին սերը:  

2. Անբարեհաջող ընտանիքներից լավ կանայք են դուրս գալիս: Առասպել է:  Ընտանեկան կյանքի մեջտեղում նման կնոջ համար դժվար է լինում միայն մեկ տղամարդու` ամուսնու շրջապատում ապրելը: Նա կցանկանա բավարարել ջերմության, քնքշանքի, ուշադրության իր հուզական պահանջը, որը նա չի ստացել մանուկ հասակում եւ կսպասի նման դրսեւորումներ շրջապատի բոլոր տղամարդկանցից:

3. Ման եկած կինը, թվում է, կամուսնանա եւ հավատարիմ ու հանգիստ կին կդառնա: Առասպել է: Ինչ-որ ժամանակ, քանի դեռ այս կնոջ համար հետաքրքիր է ձեզ հետ, նա հավատարիմ կլինի: Բայց հենց որ սիրեկանի համապատասխան թեկնածու հայտնվի, դավաճանությունը երաշխավորված է:

4. Ֆրիգիդ կանայք չեն լինում: Առասպել է: Անհաջող առաջին սեռական փորձը եւ հոգեբանական տրավման իր հետքն է թողնում այդ աղջկա վրա` ամբողջ կյանքում կամ ժամանակավորապես. կախված, թե ումից հոգեբանական օգնություն կստանա: Նման հոգեբանական տրամվաներից հետո աղջիկները հաճախ լեսբուհի են դառնում կամ էլ ֆրիգիդ:  

5. Տղամարդը պետք է կինոաստղի նման գեղեցիկ լինի` Ա Շվարցնեգերի, Բ Փիթի, Ս Ստալլոնեի նման: Առասպել է: 

Կանայք սիրում են ականջներով եւ ոչ միշտ է հաղթում զարգացած մկաններով տղամարդը: Ավարների ամենամեծ քանակություն ստանում են այն տղամարդիկ, որոնց լեզուն լավ է աշխատում։

6. Վառ եւ արտահայտիչ արտաքինը եւ կնոջ սադրող պահվածքը սեքսուալ է: Առասպել է: Վառ եւ արտահայտված արտաքինը գեղեցիկ է եւ սեքսուալ, բայց սադրիչ պահվածքը միշտ վուլգարության տպավորություն է թողել: 

Աղբյուրը`  La Viva.ru

20.05.16 | հասարակություն