Տղամարդկանց կանոնները հարաբերություններում ու ընտանիքում

1. Իմ տանը, իմ ընտանիքում իմ խոսքն օրենք է

Իմ ձայնը վճռորոշ է, իսկ կնոջ ձայնը խորհրդատվական։: Սա նշանակում է, որ ես անպայման կլսեմ կնոջն ու ի գիտություն կընդունեմ նրա տեսակետը, բայց վերջնական որոշումը ինքս կկայացնեմ: Այս որոշումը վերջնական է, ու ինձ վրա նվնվոցի, արցունքների, սկանդալների, սպառնալիքների ու մանիպուլացումների միջոցով ճնշելն անօգուտ է: Այդ բոլոր միջոցները միայն կվատացնեմ կնոջ նկատմամբ իմ վերաբերմունքը՝ ընդհուպ մինչեւ հարաբերությունների խզում: Նույնը վերաբերում է նաեւ իմ հետ կանոնավոր վեճերին: Եթե կինը վիճարկում է իմ որոշումների կեսը, ապա նա հաստատ այն կինը չէ, ով պետք է իմ կողքին լինի, ես էլ այն տղամարդը չեմ, որը նրան է պետք:

2. Քանի որ ընտանիքի ղեկավարը ես եմ, ապա ոչ մի այլ տեսակետ ինձ համար ոչ մի կշիռ չունի

Դրա համար էլ եթե ես որոշում եմ կայացրել ու այն հայտնել կնոջս , իսկ նա ինձ ի պատասխան ասել է «Իսկ իմ մայրը համարում է, որ ավելի լավ է այսպես անենք», ապա իմ օրինաչափ պատասխանը կլինի «եթե դուք ուզում ես մորդ լսել, ուրեմն գնա մորդ հետ ապրիր»: Կրկնում եմ՝ եթե կինը չի ուզում ընդունել, որ դու ես առաջնորդը ու քո որոշումները ճիշտ չի համարում, չի ուզում հետեւել դրանց, ուրեմն այդ կինը հարմար չէ քեզ: Թող նա հանգիստ փնտրի մեկին, ով կցանականա հնազանդվել նրան :

3. Ընտանեկան բյուջեն իմ հսկողության տակ է

Փողն իմ մոտ է: Բոլոր չնախատեսված ծախսերը քննարկվում են ինձ հետ: Բնականաբար ես նույնպես կհայտնեմ կնոջս, եթե որոշեմ մեծ գումար ծախսել ընտանեկան բյուջեից: Որպեսզի նա իմանա, թե մոտավորապես ինչքան գումար է մնացել: Բայց քանի որ ես ծախսերի հարցում շատ զուսպ եմ, գնումները նախօրոք եմ ծրագրում ու գնում եմ միայն անհրաժեշտ բաները ( այլ ոչ թե հանուն տրամադրության բարձրացման շոփինգ եմ անում կամ էլ ոչ անհրաժեշտ իրերի չնախատեսվաած գնումներ)՝ ապա այդ վերապահումը խորհրդանշական բնույթ ունի: Եթե կինը գաղտնի ծախսում է գումարը կամ էլ գողանում է ընդհանուր բյուջեից ու դրանք բանկի իր գաղտնի հաշվին փոխանցում, ապա ես նման վարքագիծը համարում եմ վնասակարություն: Իսկ տանն ինձ վնասատուներ պետք չեն:

4. Ես կասկածամտությամբ կամ խանդով չեմ տառապում ու կնոջը չեմ հետեւում

Բայց եթե կինն ինձ կասկածի իրական առիթ տա, ապա ես պարզապես կբաժանվեմ նրանից: Ես չեմ կարող ու չեմ ուզում ապրել մի մարդու հետ, որին չեմ վստահում: Իմ կողքին գտնվող կինը պետք է կասկածներից վեր լինի: Եթե նա իրական կասկածների տեղիք է տալիս, ապա նա հարմար կին չէ ինձ համար: Ես չեմ կարող ու չեմ ապրի մի մարդու հետ, ով կորցրել է իմ վստահությունը:

5. Կինը պետք է հասկանա, որ տղամարդու կյանքում ամենակարեւորը նրա նպատակն է

Կինը երբեք չի դառնա իմ կյանքի իմաստը, իմ տիեզերքի կենտրոնը, կուռք, որի շուրջ ամեն ինչ պետք է պտտվի: Ես նրան կսիրեմ, նրա հետ ժամանակ կանցկացնեմ, հոգ կտանեմ նրան ու կանեմ այն ամենը, ինչ պահանջում են նորմալ, առողջ հարաբերությունները: Ես շնորհակալությամբ կընդունեմ կնոջ հոգատարությունը, ջերմությունը, քնքշանքը: Բայց ինձ համար կինը կյանքի իմաստ չէ, ոչ էլ պաշտամունքային աստվածություն, այլ տղամարդու համախոհն է, օգնականը, որը պետք է օգնի հասնել իմ կյանքի նպատակին:

6. Իմ դուռը միշտ բաց է

Սա նշանակում է, որ եթե կինը սկզբունքայնորեն չի կարող համակերպվել ինչ -որ բանի ( այդ թվում այս կանոններին ) ապա նա միշտ կարող է ասել «ցտեսություն» ու լքել իմ տունը: Ես մտադիր չեմ նրա ոտքերից բռնել ու աղաչել, որ մնա: Ոչ էլ վրեժխնդիր կլինեմ: Եթե կինը չի ուզում ինձ հետ լինել՝ ուրեմն նա այն կինը չէ, ով ինձ պետք է: Ու ես լրիվ անտարբեր եմ նրա հետագա ճակատագրի նկատմամբ:

 

Աղբյուրը՝ Creu

15.02.16 | հասարակություն | քաղաքականություն