Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տղամարդիկ կանանց կարիքն ունեն

Եթե տղամարդը կնոջից խնդրանք չի լսում, իր եզրակացությունն է անում . «Ես նրան պետք չեմ»:

Զարմանալի պարադոքս է:

Նա իր ճշմարտությունն ունի: Տղամարդն ուզում է լուծել սիրելի կնոջ դժվարությունը, իսկ նա չի խոսում դժվարությունների մասին, նա խնդիրներ չի դնում, նա մտածում է, թե տղամարդն ինքը կարող էր կռահել, թե ինքն ինչ խնդիրներ, ինչ կարիքներ ունի:

Տղամարդը կոնկրետ պատվեր է սպասում. «Թանկագինս, անհրաժեշտ է սա անել, երկրորդը, երրորդը, ու նաեւ` չորրորդը, խնդրում եմ, արա»: Կնոջ կողմից կարող է հարց առաջանալ. «Փորձել եմ տղամարդուն պատվիրել, բայց նա ոչինչ չի անում»:

Պատասխանը հետեւյալն է: Ինչո՞ւ չի անում: Որովհետեւ շատ կարեւոր ինչ-որ բան պակասում է. խնդրանքը պետք է համադրվի հիացմունքի եւ հավանության հետ: Նա պետք է դրական փորձ ունենա, որ երբ ինքն ինչ-որ բան անում է, կինը հիանում է դրանով:
Եվ այդ դեպքում նա անձնական հաջողություն է զգում դրանում. «Ես հաջողակ եմ այդ հարաբերություններում, նա հիանում է, եւ դա ես եմ արել, ես եմ նրան այդպիսի բան արել»: Եվ նա ուզում է եւս մեկ անգամ վերապրել դա, նա եւս մեկ անգամ ուզում է լսել նրա ծափահարություններն ու հիացմունքը: Եվ այդ դեպքում տղամարդն ասում է. «Ի՞նչ անել: Դե, ասա: Էլ ի՞նչ գնեմ: Էլ ի՞նչ բերեմ»:

Աղբյուրը` Kleo

10.06.16 | հասարակություն