Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տղամարդը ծնկաչոք աղերսում է կնոջը չբաժանվել իրենից

Երջանկությունը փողով չես գնի։ Միանգամից այս արտահայտություն ես հիշում չինական պարբերականներում տարածված այս նյութը կարդալիս։

Չինացի հարուստ տղամարդու լուսանկարը, որում նա ծնկաչոք խնդրում է  կնոջը չհեռանալ իրենից, միանգամից հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում։

Ըստ բրիտանական Daily mail-ի՝ 20-ամյա չինուհին, չդիմանալով հարուստ ամուսնու ընտանեկան օրենքներին, որոշել է բաժանվել նրանից։ Լուսանկարներից երեւում է, թե ինչպես  է ամուսինը սկզբում խնդրում կնոջը չհեռանալ իրենից, սակայն դրական պատասխան չստանալով՝ ծնկի է գալիս նրա առաջ։

Պարզվում է, որ 20-ամյա ուսանողուհին ամուսնացել է հարուստ չինացու հետ, որը շքեղ տուն, մեքենաներ, թանկարժեք հագուստներ եւ աքսեսուարներ նվիրելուց բացի, սահմանափակումներ է դրել աղջկա առաջ։ Եվա հենց այդ պատճառով չինուհին որոշել է հեռանալ՝ այրելով ամուսնու նվիրած թանկարժեք պայուսակները։

Աղյուրը չի հայտնում՝ արդյոք աղջիկը այրել է նաեւ բոլոր կամուրջները, թե ոչ։

 

 

Պատրաստեց՝ Յանա

03.06.16 | հասարակություն