Տիգրան Պետրոսյանը՝ «Ծաղկաձոր օփենի» բրոնզե մեդալակիր

ՀԱՕԿ. Ծաղկաձորում ավարտվեց «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Գլխավոր A խմբում (69 մասնակից) 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ հաղթեց ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Բերնադսկին:

 

Հինգ շախմատիստ վաստակեց 6.5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր դարձավ խորվաթ Մարին Բոսիոսիչը, բրոնզը նվաճեց Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը:

 

B խմբում 9 հնարավորից վաստակելով 7.5-ական միավոր, մրցանակային եռյակը կազմեցին հայաստանցի շախմատիստներ Սարգիս Վասիլյանը, Դավիթ Դավթյանը եւ Գոռ Սեյրանյանը:

 

 

 

Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի

01.12.17 | քաղաքականություն | ֆուտբոլ