Տիգրան Մանսուրյանը հայաստանյան համերգներով հանդես կգա

29.09.17 - վիդեո

«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգը, որին մասնակցելու են մանսուրյանական ստեղծագործությունների լավագույն կատարողները, հոկտեմբերի 1-ին կայանալու է Վանաձորի Կզարթմյանի անվան դահլիճում, հոկտեմբերի 2-ին՝ Արթիկի մշակույթի կենտրոնում: Արթիկի Մշակույթի տունն այդ համերգին պաշտոնապես կանվանակոչվի Տիգրան Մանսուրյանի անունով: Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցում էին մաեստրո Տիգրան Մանսուրյանը, Մշակույթի նախարարը և համերգների պրոդյուսերը: Նրանք ներկայացրին մանրամասներ համերգից:

News Video ►

29.09.17 | վիդեո