Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տիբեթական դիետա

Տիբեթական սննդակարգը մշակողները կարծում են, որ նիհարելու համար անհրաժեշտ է առավելապես բուսական սնունդ օգտագործել սպիտակուցային մթերքների` կաթի, լոբազգիների եւ ձկի փոքրիկ քանակությամբ: Կենդանիների միս ճաշացանկում ներառված չէ: Նման կիսաբուսակերական սննդակարգը ձեզ թույլ կտա նվազեցնել սննդի յուրաքանչյուր ընդունման ճարպայնությունը եւ համապատասխանաբար` կալորիականությունը:  

Հետաքրքիր է, որ սննդակարգի խորհուրդները հեռու են Տիբեթի բնակիչների սննդից. այդ խստաշունչ երկրամասում չեն ուտում ձուկ, ծովամթերք եւ մրգեր: Նախապատվությունը տալիս են տարբեր բանջարեղենների, ոչխարի մսին, գարու ալյուրից մթերքներին եւ թեյին: 

Տիբեթական սննդակարգը նախատեսված է մեկ շաբաթվա համար, որի ընթացքում դուք անպայման մի քանի կգ-ով կնիհարեք: Խորհուրդ է տրվում սնունդն ընդունել փոքր չափաբաժիններով, դանդաղորեն ծամելով: 

Երկուշաբթի

Նախաճաշ. Մեկ բաժակ կաթ, չորահաց:

Ճաշ. 150 գ խաշած լոբի, 200 գ բանջարեղենով աղցան (լոլիկ, բուլղարական պղպեղ, գլուխ սոխ, մաղադանոս), կանաչ խնձոր կամ նարինջ:

Ընթրիք. 250 գ սպիտակ կաղամբից աղցան՝ կիտրոնի հյութով, 150 գ սիրելի մրգեր, մեկ բաժակ հանքային ջուր:  

Երեքշաբթի

Նախաճաշ. Մեկ բաժակ հանքային ջուր, 1 մեծ խնձոր: 

Ճաշ. 200 գ խաշած ձուկ, 200 գ մրգային աղցան (խնձոր, տանձ, սալորաչիր կամ այլ մրգեր, նարինջ):

Ընթրիք. 250 գ բուսայուղով տապակած դդմիկ, 3 լոլիկ, հացի փոքրիկ կտոր, մեկ բաժակ տոմատի հյութ: 

Չորեքշաբթի

Նախաճաշ. Մեկ բաժակ կաթ, 2 չորահաց:

Ճաշ. 200 գ խաշած լոբի, 200 գ բանջարեղենային աղցան (լոլիկ, գլուխ սոխ, թարմ վարունգ, մի պճեղ սխտոր) բուսայուղով:

Ընթրիք. 200 գ խաշած, քերած բազուկ, 2  խնձոր, նարինջ, հացի փոքրիկ կտոր, լոլիկ, մեկ բաժակ տոմատի հյութ: 

Հինգշաբթի

Նախաճաշ. Մեկ բաժակ հանքային ջուր, փոքրիկ բուլկի: 

Ճաշ. 250 գ խաշած ձուկ, 200 գ բանջարեղենի աղցան ցանկացած բանջարեղենից, մեկ բաժակ խնձորի հյութ առանց շաքարի: 

Ընթրիք. 200 գ խաշած պատիճավոր լոբի, 200 գ քերած հում գազար բուսական յուղի եւ սխտորի հետ, մեկ բաժակ թեյ, փոքրիկ չորահաց: 

Ուրբաթ

Նախաճաշ. մեկ բաժակ կաթ, փոքրիկ բուլկի:

Ճաշ. 200 գ մանր կտրատած կարմիր կաղամբ կիտրոնի հյութով, մեկ բաժակ մածուն, 2 խնձոր:

Ընթրիք. 200 գ խաշած ձուկ, 200 գ սմբուկ, որը տապակվել է բուսական յուղով, փոքր քանակությամբ գազար, սեւ հացի փոքրիկ կտոր, մեկ բաժակ հանքային ջուր: 

Շաբաթ

Նախաճաշ. Մեկ բաժակ խնձորի հյութ, նարինջ:

Ճաշ. 200 գ քերած գազար բուսական յուղի հետ, 200 գ բանջարեղենով աղցան (լոլիկ, բուլղարական պղպեղ եւ գլուխ սոխ), մեկ բաժակ հանքային ջուր:

Ընթրիք. 150 գ պանիր, 2 չորահաց, 100 գ ելակ, մեկ բաժակ կաթ կամ 2 բաժակ բնական յոգուրտ: 

Կիրակի

Նախաճաշ. Մեկ բաժակ կաթ, 2 չորահաց:

Ճաշ. 250 գ խաշած ձուկ, 250 գ սպիտակ կաղամբով աղցան կիտրոնի հյութով, մեկ բաժակ հանքային ջուր:

Ընթրիք. 200 գ խաշած լոբի, 100 գ պանիր, 250 գ ցանկացած միրգ, մեկ բաժակ հանքային ջուր կամ խնձորի հյութ:

 

 

Աղբյուրը` Dieta.ru

15.09.16 | հասարակություն