Տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արմավիրի մարզում

 





ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Արմավիրի մարզ: 

Այցի շրջանակներում տեսչական մարմնի ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ Արմավիրի մարզպետ՝ Ա. Ղահրամանյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ուժային կառույցների, տնտեսվարող սուբյեկտների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, մարզպետարանի և Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցներ, որի ընթացքում քննարկվեցին մարզում առկա` մթնոլորտ արտանետումների, բժշկական թափոնների, աղբահանության, օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման, խորքային հորերի օգտագործման թույլտվությունների ձեռքբերման և այլ բնապահպանական խնդիրներ:

 

Իր խոսքում Ե.Տերտերյանը կարևորեց տեղական ինքնակառավարման մարմինների, ուժային կառույցների հետ սերտ համագործակցությունն՝ ակնկալելով վերջինների աջակցությունը բնապահպանական խնդիրների վերհանման ու լուծման համար: 

ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը իր հերթին վստահեցրեց, որ

մարզի ղեկավար կազմը նույնպես խիստ կարևորում է մարզում առկա բնապահպանական խնդիրները և իր պատրաստակամությունն է հայտնում ակտիվ համագործակցել տեսչական մարմնի հետ։ 

Աշխատանքային քննարկումներից և համայնքների ղեկավարների կողմից բարձրացված հարցերին պատասխանելուց հետո Տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանը ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում իրականացրեց անվանական ծառատունկ:

Այցի ավարտին Ե.Տերտերյանը ծանոթացավ տարածքային բաժնի աշխատանքային պայմաններին, տվեց համապատասխան հանձնարարականներ։

 

06.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն