Տեղի է ունեցել «Լիբերալ քաղաքականության դպրոցի» պաշտոնական բացումը

2017թ. սեպտեմբերի 27-ին, տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան կուսակցության «Լիբերալ քաղաքականության դպրոցի» պաշտոնական բացումը: Ելույթներով հանդես եկան դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին, Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և այլ հյուրեր:

Ներկայացվեցին դպրոցի գործունեության վերաբերյալ մանրամասներ: Դպրոցն առաջին ընդունելության ժամանակ ունեցել է 100-ից ավելի դիմորդներ: Դպրոցում կգործի երկու հոսք, իսկ դասընթացների մեկնարկը կտրվի 2017թ. հոկտեմբերի 1-ին: 

 







27.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն