Տեղի է ունեցել «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի հերթական նիստը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նախագահ, Երևանի ավագանու անդամ Հովիկ Մուսայելյանը, նախքան օրակարգային հարցերին անցնելը, ներկայացրել է հանձնաժողովի նոր անդամներին՝ Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանին և «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տեղեկատվական համակարգերի դեպարտամենտի տնօրեն Թոմաս Մազեջյանին:

 

Նիստի շրջանակում քննարկվել են  կարճաժամկետ ռազմավարության մշակման հիմնական դրույթները,  Երևանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում «Երևան, նոր հորիզոններ-Սմարթ սիթի» ֆորումի կազմակերպմանը, Եվրամիության պատվիրակների մասնակցությամբ «Երևան՝ խելացի քաղաք» միջոցառման իրականացմանը, ինչպես նաև Եվրոպայի առևտրի պալատի հետ համագործակցության, «Երևան՝ խելացի քաղաք» ապրանքանիշի օգտագործմանն առնչվող և մի շարք այլ հարցեր: 

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են «Երևան՝ խելացի քաղաք» գաղափարի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքների մասով հաշվետվություններ: Մանսավորապես նշվել է, որ «էլեկտրոնային կառավարումը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրով Երևանն ընդգրկվել է «Խելացի քաղաք» աշխատախմբում: Երևան-Մարսել համագործակցության 25-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության՝ Մարսել կատարած այցի ընթացքում էլ ֆրանսիական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ նորարարական տեխնոլոգիական բնագավառում համագործակցություն ծավավելու առնչությամբ: 

 

07.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն