«Տարվա նվիրատու» պատվավոր տիտղոսի շնորհում

 





    Այս տարվանից սկսած` «Շիրակ կենտրոնը» «Տարվա նվիրատու» պատվավոր տիտղոսին արժանացնում է նրան, ով առավել մեծ ներդրում է ունեցել կարիքավորներին ձեռք մեկնելու և աղքատության դեմ պայքարի գործում: 

   Տիտղոսի շնորհման արարողությունը կկայանա յուրաքանչյուր տարի:

 

  «Շիրակ կենտրոն»-ի բակում կառուցած «Աղբյուր նվիրումի» պատին հայերեն և անգլերեն փորագրվելու են «Տարվա նվիրատու» պատվավոր տիտղոսին արժանացած անձանց անունները: Խորհրդանշական պատին գրված է հետևյալ ուղերձը. «Նրանց հավատամքնէ՝ օգնել կարոտյալներին, տանելի դարձնել կյանքը, ապահով օրերի մասին երազանքը՝ իրականություն…  Շիրակ կենտրոն»:

    Նկատի ունենալով վերջին տարիներին «Շիրակ կենտրոն»-ի գործընկերությամբ Գյումրու անօթևան ու կարիքավոր ընտանիքներին, նրանց երեխաներին ու միայնակ տարեցներին ցուցաբերած զգալի աջակցության իրողությունը՝ նախաձեռնության առաջին տարում` 2017 թվականին, «Տարվա նվիրատու» պատվավոր տիտղոսը որպես բացառություն շնորհվում է 4 անձի: Նրանք են ամերիկահայ բարերարներ Հերման Խնդիրյանը, Վարդան Նազարյանը, գերմանահայ բարերար Ալբերտ Սեվինսը և բարերար Գագիկ Ծառուկյանը:

Շիրակ կենտրոն

 

26.10.17 | քաղաքականություն