Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տատիկի սննդակարգ

Երեւում է` այս սննդակարգը հորինել է ինչ-որ մեկի տատիկը, որը մտահոգված էր թոռան չափերով: Իսկ իմ տատիկը ինձ պելմենիներով եւ բլիթներով է կերակրում եւ սննդակարգ բառը վիրավորական է համարում: 

Երեւում է` սա շատ խիստ սպիտակուցային սննդակարգ է: Դրան հետեւեք մեկ շաբաթից ոչ երկար եւ կկարողանաք 3-4 կգ-ով նիհարել: Կարելի է կրկնել  2 շաբաթից ոչ շուտ:

Օրվա ճաշացանկը հետեւյալն է. նախաճաշին մի բաժակ ոչ քաղցր թեյ խմեք կամ սուրճ (եթե շատ եք ուզում, մի քիչ շաքար ավելացրեք), երկրորդ նախաճաշին կարելի է ուտել  40 գ պանիր: Ճաշը բաղկացած է խաշած ձվից, 120 գ առանց յուղի տապակած մսից եւ 20 գ պանրից: Հետճաշիկին մեկ բաժակ թեյ (սուրճ), իսկ ընթրիքին`120 գ միս եւ բանջարեղենով աղցան` բուսական յուղով: Քնից առաջ մի բաժակ անանուխի թուրմ խմեք: Հանգստացնում է: 

Աղբյուրը` Dieta.ru

02.06.16 | հասարակություն