Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինվորի վիճակը ծանր կայուն է

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.):

 

Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է:

 

 

 

 

 

 

 

12.12.17 | քաղաքականություն