Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տասը փաստ սիրո մասին, որոնք պետք է իմանան բոլոր սիրահարվածները

Ուզում ենք ձեզ ներկայացնել 10 փաստ, որոնց մասին պետք է իմանան նրանք, ովքեր երբեւէ սիրահարվել են.

1 . Մենք սիրահարվում ենք մեկ տասնհինգերորդ վայրկյանում

Քո ընտրյալին նայելու 1/15-րդ վայրկյանում քո օրգանիզմում սկսում են կատարվել փոփոխություններ՝ այդ թվում քիմիական մակարդակով: Գիտությունը ապացուցել է, որ այդ պրոցեսին մասնակցում են ուղեղի 12 գոտիներ: Երբ մենք նայում ենք մեր սիրելի մարդուն, կամ մտածում նրա մասին, մեր ուղեղում առաջանում է նեյրոտրանսմիթերների կոկտեյլ: Դրանց մեջ պարունակվում են օքսիտոցին, դոֆամին, վազոպրեսին ու ադրենալին: Ուղեղը ստանում է այն նույն էֆեկտը, ինչ կոկաինի թեթեւ չափաբաժնից:

2. Սիրո ու կրքի քարտեզ

Սիրո ու սեռական ցանկության ուսումնասիրությունը զարմանալի զուգադիպություններ ու ակնհայտ տարբերություններ է բացահայտում: Արդյունքները ցույց են տվել, որ թե սեռական հրապույրի, թե սիրո զգացմունքի ժամանակ ուղեղում ակտիվանում են նույն հատվածները: Երկու պրոցեսներին էլ մասնակցում են այն գոտիները, որոնք պատասխանատու են զգացմունքների, դրդապատճառների համար ու այն գոտիները, որոնք պատասխանատու են վեհ մտքերի համար: Այս փաստը թույլ է տալիս ենթադրել, որ սեռական հրապույրը ավելին է, քան զուտ պարզունակ բնազդը, այն իր մեջ պարունակում է նպատակաուղղված մոտիվացիա ու ավելի վեհ մտքեր:

3. Համբուրվեք ու ճիշտ ընտրություն արեք

Համբույրների մասին երկու նոր հետազոտությունները հայտնաբերել են, որ համբուրվելու միջոցով մենք ընտրում ենք ճիշտ զուգընկերների: Հարցման ընթացքում կանայք ու տղամարդիկ շեշտել են, որ համբույրը զուգընկերոջ ընտրության հարցում ամենակարեւոր թեստերից մեկն են: Բայց համբույրը կարեւոր դեր է կատարում ոչ միայն հարաբերությունների սկզբում, այլեւ դրանց պահպանման հարցում: Հետազոտողները հայտնաբերել են համբույրների քանակի ու սիրահարների հարաբերությունների որակի միջեւ փոխադարձ կապը: Մինչդեռ նման կապը չի նկատվել ֆիզիկական մտերմության ու հարաբերությունների տեւականության միջեւ:

4. 25 տարվա համատեղ կյանքից հետո զույգերը իրար են նմանվում

Ավելի քան 25 տարի միասին ապրած զույգերը նույնիսկ դիմագծերով են իրար նմանվում: Դա կարող է կատարվել նույնատեսակ սննդի կամ նույն շրջապատի եւ սովորությունների պատճառով:

5. Հեռավորության վրա հարաբերությունները հնարավոր են

Երկու գործոն, որոնք օգնում են պահպանել հարաբերությունները հեռավորության վրա՝ միմյանց պետք է ավելի շատ անձնական տեղեկություններ պատմել ու զուգընկերոջը դրականորեն ընկալել: Որպես արդյունք, նման զույգերը կայունության ու բավարարվածության նույն մակարդակն ունեն, ինչպես իրար մոտ գտնվող զույգերը:

6. Հարաբերությունների չորս քայքայիչները

Հոգեբան, պրոֆեսոր Ջոն Գոթմանը 40 տարվա ընթացքում վերլուծել է թե լավ, թե վատ հարաբերությունները: Նա ուսումնասիրել է տարատեսակ հարաբերություններ ու հոգեբանական զանազան մոտեցումներ ու պարզել, թե դրանցից որոնք են նպաստում հարաբերությունների պահպանմանը: Ահա հարաբերությունների չորս հիմնական քայքայիչները ՝ քննադատությունը, սարկազմը, մեղադրանքները ու օտարացումը:

7. Ժամանակակից ամուսնությունները ենթադրում են ինքնաիրացում

Ըստ հետազոտությունների՝ ժամանակակից ամուսնության նշանակությունն ու բովանդակությունը փոխվել են: Առաջ մարդիկ կայունություն ու աջակցություն էին փնտրում, իսկ հիմա ամուսինները հոգեկան սնունդ ու բավարարվածություն են պահանջում իրենց հարաբերություններից: Մարդիկ ակնկալում են, որ ամուսնությունը կօգնի իրենց հնարավորությունների իրացմանն ու ինքնակատարելագործմանը: Բայց այս նպատակներին հասնելու համար երկուսն էլ պետք է շատ ջանք ու եռանդ գործադրեն:

8. Հասարակ վարժություն՝ ամուսնությունը պահպանելու համար

Եթե ձեր հարաբերություններում լավագույն ժամանակները չեն, ապա չարժե միանգամից հոգեբանի մոտ վազել: Փորձեք մի քանի ֆիլմ դիտել միասին: Երեք տարվա հետազոտությունը ցույց է տվել, որ ապահարզանների թիվը կրկնակի կրճատվել է, եթե զույգերը միասին փոխհարաբերությունների մասին ֆիլմեր են դիտել ու հետո միասին քննարկել դրանք:

9. Հարաբերությունները ապահարզանից հետո

Նույնիսկ ամուսնալուծությունից հետո զուգընկերների հարաբերությունները պարտադիր չէ, որ ավարտվեն, հատկապես եթե նրանք ընդհանուր երեխաներ ունեն, որոնք խորապես կտուժեն, եթե իրենց ծնողները բաժանվելուց հետո թշնամիներ դառնան: Մինչդեռ շատ զույգերի հաջողվում է ապահարզանից հետո հարաբերություններն այլ հարթություն տեղափոխել՝ օրինակ դառնալ լավ ընկերներ կամ համագործակցել երեխաների դաստիարակության հարցում:

10. Փոքրիկ ուրախություններ

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գրեթե ամեն ինչ առեւտրականացված է, եւ նույնիսկ սերն է գնվում ու վաճառվում: Այնպես որ պետք է հիշել, որ հաաբերություններում մանրուքներ չկան, նույնիսկ փոքր քայլերը շատ բան են նշանակում: Առավոտյան մեկ բաժակ թեյը կամ էլ հասարակ հաճոյախոսությունը ավելի շատ օգուտ կտա, քան մի ամբողջ տուփ շոկոլադը կամ մեծ ծաղկեփնջերը (չնայած դա էլ չի խանգարի):

Աղբյուր՝ Creu

24.11.15 | հասարակություն | մոդա