Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տասը սովորություն, որոնք սպանում են հաջողությունը

1. Շտապ եզրահանգումներ անելու սովորությունը: Շատ հաճախ մեզ թվում է, թե մենք արդեն նախապես գիտենք, թե ինչ եւ ինչպես կլինի եւ սկսում ենք գործել ապագայի վերաբերյալ սխալ պատկերացումներին համապատասխան: Իրականում կյանքը սիրում է այնպիսի անակնկալներ մատուցել, որոնց մասին դժվար է նույնիսկ ենթադրել, այդ պատճառով չարժե հույսը դնել շտապ ենթադրությունների վրա: Սխալ է նաեւ մտածել, թե մենք գիտենք մարդկանց արարքների պատճառները եւ նրանց հետագա գործողությունները: Դա լիովին սխալ է եւ շատ հաճախ հարաբերություններում բախումների եւ թյուրիմացությունների է հանգեցնում:

2. Իրադարձությունները ողբերգական երանգով ներկայացնելու սովորությունը: Չարժե չափազանցնել անհաջողությունները, բաժանվել մանրուքների պատճառով: Նման պահվածքի դեպքում մեզ մոտ տագնապ է առաջանում, որը թույլ չի տալիս կյանքում հաջողակ լինել:

3. Կարծրատիպեր եւ պիտակներ ստեղծելու սովորությունը: Երբ մենք փորձում ենք մեկ անգամ եւ ընդմիշտ որոշել իրերի էությունը, կարող ենք մեծապես սխալվել: Իրականում աշխարհում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է, քան կարող է թվալ առաջին հայացքից, այդ պատճառով չարժե փորձել ամեն ինչ որոշակի շրջանակի մեջ դնել:

4. Ամեն ինչ «սեւ եւ սպիտակի» բաժանելու սովորությունը: Իրականում կյանքի գունապնակում գոյություն ունեն հազարավոր տարբերակներ, իսկ «ամեն ինչ կամ ոչինչ» ստանալու ցանկությունը հանգեցնում է նրան, որ մենք այդ երանգներն ուղղակի չենք նկատում: Չի լինում իդեալական աշխատանք, ընկերներ, հարաբերություններ: Մեծ արվեստ է` ուրախանալ նրանով, ինչ ունես:

5. Ընդհանրացնելու սովորությունը: Հաճախ մենք փորձում ենք միտում տեսնել հաջողությունների եւ ձախողումների հերթագայության մեջ: Իրականում, մի քանի կրկնվող իրավիճակը ոչնչի մասին չեն վկայում: Յուրաքանչյուր իրադարձությանը վերաբերվեք որպես ինքնուրույն արժեք ունեցողի:

6. Ամեն ինչ սրտին մոտ ընդունելու սովորությունը: Չարժե ապրումներ ունենալ հեռուստացույցով վատ լուրերի, ձեր հարեւանուհու հիվանդության մասին պատմությունների կամ ձեր գործընկերոջը բաժին հասած անհաջողության պատճառով: Կարեկցեք, օգնեք, բայց ապրումներ մի ունեցեք ուրիշների խնդիրների պատճառով:

7. Հույզերին վստահելու սովորությունը: Ձեր զգացողությունները ցույց են տալիս աշխարհի ձեր սուբյեկտիվ ընկալումը, որը ոչ միշտ է ճշմարտացի լինում:

8. Ապատիկ լինելու սովորությունը: Հաջողակ լինելու համար պետք է լավատես լինել: Սպասեք, փնտրեք եւ հավատացեք լավին. եւ կստանաք դա: Բացասական տրամադրվածությամբ տղամարդիկ հաճախ նույնիսկ չեն նկատում այն հնարավորությունները, որոնք կարող էին իրենց հաջողություն բերել:

9. Ամեն ինչ կանոնների համաձայն անելու սովորությունը: Հաճախ մենք ինքներս մեզ որոշակի շրջանակի մեջ ենք դնում, որը բարդություններից եւ նյարդայնությունից բացի, ոչինչ չի բերում: Չարժե անպետք խոչընդոտներ ստեղծել այնտեղ, որտեղ դրանք չկան:

10. Անցյալը քրքրելու սովորությունը: Անհամեմատ ավելի լավ է անցյալը հանգիստ թողնել, ներել բոլոր վիրավորանքները ինքն իրեն եւ ուրիշներին եւ շարունակել ապրել մաքուր սրտով: Չարժե սրտում պահել անցյալի անհաջողությունները եւ հիասթափությունները: Շարունակեք ապրել` հավատալով հաջողությանը եւ լավի հույս փայփայելով: 

Աղբյուրը` Otvetnavse.com

21.09.16 | հասարակություն | մոդա