Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տասը սխալ, որոնք կանայք գործում են, որպեսզի փչացնեն իրենց կյանքը

Յուրաքանչյուր կին երազում է նվաճել տղամարդու սիրտը, բայց ոչ բոլորը գիտեն, թե ինչպես կարելի է դա անել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խորհուրդներ, որոնք կարելի է տալ այն աղջիկներին, որոնք ուզում են նվաճել տղամարդու սիրտը:

1. Եղեք գեղեցիկ

Ինչ էլ ասեն՝ բայց տղամարդը ուշադրություն է դարձնում նախ աղջկա արտաքին տվյալներին եւ հետո՝ ներաշխարհին: Եթե ուզում եք գրավել ուժեղ սեռի ներկայացուցչի ուշադրությունը, հետեւեք ինքներդ ձեր արտաքինին: Այցելեք գեղեցկության սրահներ, առավոտյան հարդարեք մազերը, մի մոռացեք թեթեւ շպար օգտագործել: Դուք պետք է մոռանաք՝ «այսպես էլ ոչինչ» արտահայտությունը . կինը պարտավոր է լինել անթերի, անկախ նրանից՝ նրան միլիոնավոր մարդիկ են տեսնում, թե ընդամենը մեկ մարդ:

2. Տարբերվեք մյուսներից

Գեղեցկությունը իհարկե լավ է, բայց պետք չէ մոռանալ, որ համակրելի կանայք շատ կան: Որպեսզի տղամարդը հենց ձեզ ընտրի, դուք պետք է տարբերվեք մյուսներից: Դա չի նշանակում, որ պետք է անհապաղ վազել վարսավիրանոց ու մազերը կանաչ ներկել, բավական է մի քանի օրիգինալ ժեստ մտածել:

3. Հետեւեք ձեր քայլվածքին

Գուցե դուք կարծում եք, որ քայլվածքը երկրորդական է, բարձրակրունկ գեղեցիկ կոշիկները արդեն իսկ կգրավեն տղամարդու ուշադրությունը: Բայց դա այդքան էլ ճիշտ չէ: Ուժեղ սեռի ներկայացուցիչները կնկատեն ձեր սլացիկ ոտքերը, դուր գալու ձեր ցանկությունը, բայց ձեր մեջ թեթեւություն չեն զգա : Հիշեք, կինը որը կարողանում է գեղեցիկ քայլել հողաթափիկներով ավելի լավ տեսք ունի, քան գեղեցիկ կոշիկներով անհեթեթ քայլող տիկինը:

4. Ժպտացեք

Տղամարդիկ սիրում են, երբ աղջկա դեմքին ժպիտ է փայլում: Դա կարելի է հեշտությամբ բացատրել՝ հրապուրիչ մարդու հետ հաճելի է շփվել: Իզուր չէ, որ բարեհամբույր մարդկանց համեմատում են արեւի հետ, նրանք լույս ու ջերմություն են պարգեւում՝ երկնային լուսատուի նման:

5. Խնամված եղեք

Երբեք ինքներդ ձեզ թույլ մի տվեք տղամարդու աչքին երեւալ հնամաշ խալատով ու խճճված մազերով: Դուք զարդարվելու տրամադրություն ունեք, թե չէ՝ ձեր վրա լոճած սվիթեր ու ջինսեր մի գցեք: Հարգեք շրջապատին, հասկացեք, որ նրանց տհաճ է նայել ոչ կոկիկ մարդու: Եթե դուք հավելյալ երեսուն րոպե ծախսեք ինքներդ ձեզ կարգի բերելու համար, ձեր վատ տրամադրությունը ավելի չի վատանա, գուցե նույնիսկ կլավանա:

6. Ագրեսիվ մի եղեք

Տղամարդիկ վախենում են կանանցից, որոնք ավելորդ ակտիվություն են դրսեւորում: Նրանց դուր չի գալիս որսի դերում լինելը, չէ՞ որ նրանք սովոր են իրենց համարել որսորդներ: Զեզ մի զրկեք բավականությունից եւ հետեւեք, թե ինչպես է ձեր ընտրյալը փորձում նվաճել ձեզ:

7. Ձեզ խելոքի տեղ մի դրեք

Կինը, որը աշխարհում ամեն ինչի մասին գիտի ու ամեն հարմար առիթի դեպքում ցույց է տալիս դա, տղամարդկանց կողմից որպես պոտենցիալ կողակից չի ընկալվում: Նրանք կարող են հարգել այդ կնոջը, բայց դժվար թե որոշեն նրա հետ հարաբերություններ կառուցել: Ի՞նչ կարիք կա: Եթե նա արդեն իսկ ինքնուրույն է, ու բացի դրանից՝ ավելի շատ բան գիտի, քան իրենք: Հասկացեք, որ ուժեղ սեռի ներկայացուցիչների համար ծանր է համակերպվել այն մտքին, որ իրենք կանանցից ավելի վատ են հասկանում տղամարդկանց գործերից (կանացի գործերին է վերաբերում երեխայի խնամքը ու տանը հարմարավետություն պահպանելը):

8. Մի ձեւացրեք, թե դուք տղամարդկանց կարիքը չունեք

Անառիկությունը կարող է գրավիչ լինել, բայց ոչ միշտ: Մի բան է, երբ կինը տղամարդուն ցույց է տալիս, որ իրեն դժվար է նվաճել, մեկ այլ բան է, երբ նա իր անտարբերությունն է ցույց տալիս նրա նկատմամբ: Երկրորդ դեպքում տղամարդը ամենայն հավանականությամբ կդադարեցնի գրոհը ու կնախընտրի նահանջել: Բաց մի թողեք նրան:

9. Կարողացեք քնքուշ լինել

Ինչ կերպար էլ որ ունենաք՝ կարողացեք դեն գցել ձեր դիմակը, երբ տղամարդու հետ մենակ եք: Նրան պետք է քնքուշ կին, որը կարողանում է լսել ու հասկանալ, այլ ոչ թե սառը՝ թեկուզ եւ հիասքանչ Սառցե թագուհի: Վամպ-կինը հազվադեպ է երջանիկ լինում անձնական կյանքում . նա գրավում է տղամարդկանց, բայց նրանց կիրքը երկար չի տեւում:

10. Գնահատեք ինքներդ ձեզ

Երբեք տղամարդկանց վզից մի կախվեք, մի վազեք առաջին պատահածի մոտ: Որքան էլ որ դուք սիրեք այդ մարդուն, հասկացրեք նրան, որ դուք շնիկ չեք ու եթե նա ձեզ պատշաճ ուշադրություն չդարձնի՝ պարզապես հեռացեք ուրիշի մոտ: Հավատացեք, այն կինը, որը գնահատում է ինքն իրեն, միշտ էլ կգտի մեկին, ում մոտ կարող է գնալ:

Աղբյուր՝  Creu 

11.11.15 | հասարակություն | մոդա