Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տասը հաճոյախոսություն, որոնք ցանկանում է լսել ձեր ամուսինը

Տղամարդիկ սովորաբար քչախոս են, սակայն սա չի նշանակում, որ նրանք չեն ցանկանում հաճոյախոսություններ լսել։ Նույնիսկ եթե ձեր ամուսինը նուրբ խոսքերի սիրահար չէ, հետեւյալ տասը հաճոյախոսությունները, անկասկած, դուր կգան նրան։

1. Ես անչափ ուրախ եմ, որ քեզ հետ եմ ամուսնացել։ Տղամարդը պետք է զգա, որ իր կինը երջանիկ է իր կողքին։ Նա պետք է զգա, որ միակն է կնոջ կյանքում։ Բայց կա մի կարեւոր պայման. հաճոյախոսությունը պետք է անել անսպասելի եւ անկեղծ։

2. Ինձ շատ դուր է գալիս, թե ինչպես ես դու ապահովում մեր ընտանիքը։ Տղամարդիկ մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ամեն ինչով ապահովեն եւ հոգան իրենց ընտանիքի անդամների կարիքները։ Այ դ պատճառով ձեր այս մեկ հաճոյախոսությունը կարող է երջանկացնել նրան, քանի որ նա իրեն գնահատված կզգա։

3. Ես հպարտանում եմ քեզնով. Դուք հասկացել եք, թե որն է ձեր դերը նրա կողքին՝ սատարել եւ քաջարելել ամուսնուն։ Տղամարդու համար նման կնոջ գտնելը իսկական երազանք ու երջանկություն է։

4. Դու հիանալի հայր ես. Եթե երեխաներ ունեք, ուրեմն տղամարդու համար սա լավագույն հաճոյախոսությունը կլինի։ Թող որ տղամարդը իմանա, որ նա ոչ միայն լավ ամուսին, այլեւ հիանալի հայր է իր երեխաների համար։

5. Դու այնքան կրքոտ ես. Ձեր ամուսինը շոյված կզգա իրեն՝ իմանալով, որ ձեզ դուր է գալիս նրա արտաքին տեսքը՝ անգամ կլորիկ փորը կամ ավելորդ կիլոգրամները։ Սա ձեր սիրո լավագույն ապացույցն է։

6. Շնորհակալություն հայտնեք շարքից դուրս եկած իրերը նորոգելու համար. Երբ դուք ձեր ամուսնուն խնդրում եք ինչ-որ բան նորոգել, եւ նա կատարում է այն, անպայման շնորհակալություն հայտնեք։ Նա այդպես իր գործում հմուտ վարպետ կզգա իրեն։

7. Երախտագիտություն՝ տնային հարցերում օգնելու համար։ Տղամարդիկ սովորաբար խուսափում են տնային գործեր անել։ Բայց երբ նա որոշ գործեր վերցնում է իր ուսերին, ակնկալում է նաեւ ձեր երախտագիտությունն ու ջերմ համբույրը։

8. Դու հումորի շատ լավ զգացում ունես. Թող ձեր ամուսինն իմանա, որ նրան հաջողվում է ժպիտ եւ ուրախություն պարգեւել ձեզ։

9. Դու այնքան ուժեղ ես. Հաջորդ անգամ, եթե ձեր ամուսինը ինչ-որ ծանր իր բարձրացնի, անպայման ասեք նրան, որ նա սուպերմենի պես շատ ուժեղ է։ Տղամարդը պետք է իմանա, որ հուսալի ամուսին եւ ամուր հենարան է ձեզ համար։

10. Ինձ շատ դուր է գալիս քեզ հետ ժամանակ անցկացնել. Մեր առօրյան այնքան ծանրաբեռնված է, որ մոռացել ենք միմյանց կողքին նստելու (կամ զբոսնելու) եւ խոսելու համար։ Չէ որ դուք նրա լավագույն ընկերն եք։ Ժամանակ գտեք, զրուցեք նրա հետ եւ ասեք այս կախարդական խոսքերը, որոնք ինքնավստահություն եւ ուժ կտան ձեր ամուսնուն։

 

 

 

Աղբյուրը՝ Creu

 

10.09.15 | հասարակություն