Տասը երեւույթ, որոնք բնորոշ չեն ինքնավստահ կանանց

Ինքնավստահ կանայք տարբերվում են իրենց մտածելակերպով, վարքագծով, խոսելաձեւով, ճաշակով, ընտրած հագուստով եւ այլն։ Եվ կան հատկանիշներ, որոնք երբեք բնորոշ չեն լինի այս տեսակ կանանց։

1. Ինքնավստահ կանայք երբեք իրենց չեն համեմատում այլ կանանց հետ

Իսկական լեդին գիտի իր արժեքը եւ գնահատում է իրեն։ Գեղեցիկ կին տեսնելիս նա չի համեմատում իրեն եւ չի նախանձում նրան, քանի որ ինքնավստահ կանայք հասկանում են, որ այս համեմատությունը ոչ մի իմաստ չունի։

2. Երջանկություն փնտրել դրսում

Ինքնավստահ կինը համոզված է, որ իր երջանկությունը ուրիշներից կախված չէ, եւ նա ինքն է պատասխանատու իր ուրախ եւ տխուր օրերի համար։ Այսպիսի կինը հասկանում է, որ իր  երջանկությունը հենց իր ձեռքերում է։

3. Մշտապես խոսել

Իսկական լեդին կարիք չունի մշտապես լինել բոլորի ուշադրության կենտրոնում։ Նա կարող է մի կողմ քաշվել եւ մեկ ուրիշին խոսելու հնարավորություն տալ։

4. Հետեւել նորաձեւությանը

Այս տեսակ կանայք երբեք նորաձեւությանը եւ տարածված միտումները չեն հետեւում, քանի որ նրանց իսկապես դուր է գալիս այն, ինչ իրենք են հագնում։ Եվ նույնիսկ եթե նա հագնի նախորդ սեզոնի ինչ-որ զգեստ, միեւնույնն է, իրեն շատ լավ է զգալու այդ հագուստով։

5. Ուրիշներին մեղադրել

Իսկական լեդին գիտի, որ իր սխալների համար միայն ինքն է պատասխանատու։ Նա երբեք իր արարքների համար ուրիշներին չի մեղադրի։ Այս տեսակ կանայք երբեք չեն վախենում ընդունել իրենց մեղքը եւ խոստովանելու, որ սխալվել են։ Նրանք պատրաստ են նաեւ ներողություն խնդրել իրենց սխալների համար։

6. Մտահոգվել իրենց արտաքին տեսքի համար

Ինքնավստահ կինը երբեք չի նայի հայելու մեջ միայն այն նպատակով, որ տեսնի իր թերությունները։ Նրանք շատ լավ հասկանում են, որ կատարյալ մարդիկ եւ անհաղթահարելի թերություններ չեն լինում։ Հետեւաբար, իսկական լեդին մշտապես մտածում է իր ներաշխարհը, ոչ՝  արտաքին տեսքը փոխելու եւ բարելավելու մասին։

7. Նախանձել

Ինքնավստահ կանայք երբեք չեն նախանձի մյուսների հաջողությանը։ Նրանք անկեղծորեն ուրախանում են ուրիշների հաջողություններով ու նվաճումներով։

8. Վիրավորվել

Նրանց շատ դժվար է վիրավորել, քանի որ նման կանայք ուշադրություն չեն դարձնում եւ հաշվի չեն առնում իրենց հասցեին հնչած ամեն քննադատություն կամ վատաբանություն։

9. Բամբասել

Իսկական լեդին երբեք չի բամբասի մյուսներից, քանի որ նա շատ խելացի է եւ հասկանում է, որ ուրիշների մասին խոսելը ժամանակի անիմաստ վատնում է։ Նրա խոսակցությունների թեմաները միշտ հետաքրքիր են եւ մտորելու տեղիք են տալիս։

10. Քծնել

Լեդին երբեք չի քծնի մյուսներին եւ ասում է այն, ինչ ցանկանում է։

Միայն ինքնավստահ կանայք են համոզված, որ իրենց պատմության հերոսուհին հենց ԻՐԵՆՔ են, եւ նրանք ներդաշնակ կյանքով են ապրում իրենց շրջապատող աշխարհի հետ։

 

10 things truly confident
women do NOT do via Клубер

 

20.08.15 | հասարակություն