Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Տասը երեւույթ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր հարսնացու

1. Գնիր հարմարավետ ներքնազգեստ 

Այդ օրը դու պետք է ամենագեղեցիկը լինես ու չշեղվես մանրուքների՝ առավել եւս անհարմար ներքնազգեստի պատճառով: Բացի դրանից առանց կարերի ներքնազգետը աչքի չի զարնի լուսանկարների վրա:

2. Ատամների սպիտակեցման թանկարժեք մեթոդներն անիմաստ են

Չարժե գումար ծախսել թանկարժեք ատամնաբուժական բուժակարգերի վրա․ օգտվեք ավանդական միջոցներից:

3. Այցելիր սպա սրահ

Հարսանիքից մոտավորապես մեկ շաբաթ առաջ ժամանակ գտիր մարմնի խնամքի ու մերսման համար, որպեսզի հնարավորինս լիցքաթափվես ու ինքդ քեզ կարգի բերես:

4. Ձեռքի տակ մեկ շիշ ջուր ունեցիր

Ջուրն անփոխարինելի է հարսանեկան արարողությունների՝ մանավանդ անհավանական հոգնեցուցիչ ֆոտոսեսիաների ժամանակ:

5. Խնդրիր, որ քեզ համար ուտելիք պահեն

Բանն այն է, որ անվերջանալի շնորհավորանքների ու այլ զվարճանքների ընթացքում դու եւ ամուսինդ ամենայն հավանականությամբ կկարողանաք ուտել միայն բանկետի ավարտից հետո ձեր սենյակում:

6. Եվ տորթ

Այո, թող քեզ համար պահեն մի կտոր հարսանեկան տորթ, քանի որ բանկետում դու հաստատ ժամանակ չես ունենա համտեսել այն:

7. Քեզ համար օգնական ընտրիր

Հարսանեկան զգեստով զուգարան գնալը բավականին բարդ գործ է, դրա համար էլ նախապես ընտրիր մեկին, ով քեզ այդ հարցում կօգնի:

8. Շրթներկդ ձեռքիդ տակ պահիր

Որպեսզի այն միշտ ձեռքիդ տակ լինի, լավագույն տարբերակը ամուսնուդ պիջակի գրպանում պահելն է:
9. Ծրագրիր մեղրամիսը

Հարսանեկան խենթություններից հետո դու եւ ամուսինդ միասին հանգստանալու եւ միայն իրար հետ ժամանակ անցկացնելու կարիք կունենաք:

10. Մի մոռացեք ընդմիջումների մասին

Հարսանիքը մի քանի ժամ է տեւում, ու դրանք շատ արագ են անցնում: Գտեք պահեր, որպեսզի կանգ առնեք, նայեք ձեր շուրջը ու հիշեք այդ հիշարժան իրադարձությունը:

Աղբյուր՝ Cosmo

18.01.16 | հասարակություն