Վրաստանում հայտնաբերվել է ոչնչացված ահաբեկիչների զենքերով թաքստոցը

 

Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին հաղորդել է, որ նոյեմբերի 22-ին անցկացված հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է ահաբեկիչների խումբ, որը պետական սահմանը հատել է ապօրինի ճանապարհով: Բացի այդ, հայտնաբերվել է նրանց գտնվելու թաքստոցը և զենքները, որոնք կարող էին օգտագործել հանցագործները: 

 

 

Interfax-ի փոխանցմամբ՝ Գոմելաուրին նշել է, որ առայժմ քննության շահերից ելնելով, չի կարող նշել, թե որ պետության հետ սահամանային հատվածից են ահաբեկիչները ներթափանցել:  

 

Վրացի պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ հարցաքննության ընթացքում այդ ահաբեկչական խմբավորման անդամ Սաեդ Դուդաևը հայտնել է անտառում գտնվող թաքստոցի տեղը, որտեղ էլ հայտնաբերվել է զենքը: 

 

«Այժմ փորձաքննություն է իրականացվում պարզելու, թե իսկապե՞ս երեք ոչնչացված ահաբեկիչներն օգտագործել են այդ թաքստոցում հայտնաբերված զենքերը»,- նշել է Գոմելաուրին: 

 

05.12.17 | քաղաքականություն