Վլադիմիր Կլիչկոն վնասվածք է ստացել, չեմպիոնական մենամարտը տեղի չի ունենա

03.11.16 - սպորտ

Ծանրքաշային ուկրաինացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն վնասվածք է ստացել եւ նրա մենամարտը IBF վարկածով աշխարհի չեմպիոն, անպարտելի բրիտանացի, օլիմպիական չեմպիոն Էնթոնի Ջոշուայի հետ տեղի չի ունենա: Մենամարտը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 10-ին:

ESPN-ի տվյալներով, Վլադիմիր Կլիչկոն մարզման ժամանակ վնասել է սրունքի մկանը: 40-ամյա Կլիչկոյի եւ 27-ամյա Ջոշուայի բանակցությունները կշարունակվեն: Սպասվում է, որ նրանց մենամարտը տեղի կունենա 2017 թվականին:

03.11.16 | սպորտ