Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Վինեգրետ դիետա

Եռօրյա վինեգրետ սննդակարգը դուր կգա այս օգտակար եւ կշտացնող աղցանի սիրահարներին: 

Վինեգրետի բաղադրատոմս . իրար ենք խառնում բազուկը, կարտոֆիլը, գազարը  (բնականաբար` խաշած եւ կտրատած) եւ պահածոյացված ոլոռը: Վրան կանաչի ենք լցնում: Աղ պետք չէ, եթե շատ եք ուզում, շատ քիչ ավելացրեք: Լցնում ենք ցանկացած ոչ ճարպոտ կաթնամթերք, օրինակ` կաթնաշոռ:  

Օրվա սննդակարգ.

Օրվա ընթացքում վինեգրետ ենք ուտում եւ խմում ենք ոչ քաղցր, կաթնաթթվային մթերքներ՝ մինչեւ 3 տոկոս յուղայնությամբ: Թեթեւ քաղցը հագեցնելու համար առաջարկում ենք օրը 3-4 անգամ մեկական միրգ ուտել: 

Երեկոյան հնարավոր է մի գավաթ  կանաչ թեյ խմել՝ մեղրով (1 ճաշի գդալ):

Արդյունքը. 

Եթե խստորեն հետեւեք այս սննդակարգին, 3 օրում 2կգ կնիհարեք: 

 

Աղբյուրը` Dieta.ru

21.03.16 | հասարակություն