Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոթին

Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոթին: 

Վ. Սարգսյանը շնորհավորել է դեսպան Լաքոթին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում: 

 








Ըստ պաշտպանության նախարարի՝ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը պարտավորեցնում է զարգացնել համագործակցությունը նաև պաշտպանական բնագավառում:

Դեսպան Լաքոթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, վստահություն հայտնելով, որ հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը շարունակական բնույթ է կրելու:

 

07.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն