Վիգեն Սարգսյանի խորհրդով Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել․168.am

168.am․ «Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը աշխատանքից ազատման դիմում գրել է իմ հորդորով»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

 

Հարցին, թե ո՞րն է եղել հորդորի պատճառը, Վ.Սարգսյանը պատասխանեց, որ աշխատանքային պայմանավորվածությունների չկատարումն է ու մի շարք թերացումները:

 

Միևնույն ժամանակ Վ.Սարգսյանը նշեց, որ այդ ամենը հաստատելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այլ հարցերի նա չպատասխանեց:

05.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն