Վթար «Եղնիկ» խանութի մոտ. վարորդի տվյալները չի հաջողվել պարզել.ԱԻՆ

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23:02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում՝ «Եղնիկ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

 

Պարզվել է, որ Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ «Եղնիկ» խանութի մոտակայքում բախվել են «Audi A4» մակնիշի 34 AC 748 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Mitsubishi Pajero» մակնիշի 35 CP 562 (վարորդ՝ Կ. Բ.) և «Mitsubishi Lancer» մակնիշի 283 LL 36 պետհամարանիշերով (վարորդ՝ Գ. Ա.) ավտոմեքենաները:

 

Տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

 

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը վարորդներից մեկին ցուցաբերել է համապատասխան նախահոգեբանական օգնություն։

13.10.17 | քաղաքականություն