Վթարային և պլանային ջրանջատումներ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում.«Վեոլիա Ջուր»

 

 

 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.

 

Վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի՝ Բայրոնի փողոցի, Մոսկովյան փող. 23-ից-37, Սայաթ-Նովա պող. 1, 3, 5, Թումանյան փող. 33-ից-40, Սարյան փող. 1, Մաշտոցի պող. 37 համարների, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ջրամատակարարումը:

 

Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 28-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն վարչական շրջանի` Նար-Դոս փող. 73, 73/1, 75, 77, Քաջազնունի փող. 14, Զավարյան փող. 64 համարների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

                                                              

25.09.2017թ.                                                                         Վեոլիա Ջուր ՓԲԸ

 

25.09.17 | քաղաքականություն