Վթարային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 24-ին ժամը 08.00-ից մինչև փետրվարի 25-ը ժամը 08.00-ն դադարեցվում է  Գյումրի քաղաքի` Բուլվարային փողոցի և 10ա շենքի, Մարտի 8-ի փողոցի, Օլիմպիական հերթափոխի հանրապետական քոլեջի, Մեծ Բերդի և 202 տնակային տարածքների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

24.02.2017թ.                                                                     «Վեոլիա Ջուր» ՓԲԸ         

 

24.02.17 | քաղաքականություն