Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքում

 

 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Սայաթ-Նովայի, Շահումյան, Երևանյան, Մյասնիկյան, Աբովյան, Արարատյան, Սահմանապահների, Հանրապետության, Չարենցի, Նալբանդյան, Հ․ Ավետիսյան, Բաղրամյան, Եղոյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

     

 05.12.2017թ.                                                                       «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

 

05.12.17 | քաղաքականություն