Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Վեց նշան, որ դուք վիճում եք հոգեկան խանգարումներով մարդու հետ

Նման մռայլ եղանակին բնական է, որ միակ բանը, որ ուզում ես անել՝ ոչինչ չանելն է, ընդ որում ոչինչ չանել՝ նոութբուքի կամ էլ համակարգչի առաջ նստած: Այս հոդվածը հաճելի կլինի ընթերցել հենց նման տրամադրության ժամանակ:

Հոգեբան Ջեքսոն ՄաքՔենզին պատմում է այն նշանների մասին, որոնց օգնությամբ դուք հեշտությամբ կարող եք հասկանալ, որ վիճում եք հոգեկան խանգարումով մարդու հետ, ու որ խաղից դուրս գալու ճիշտ ժամանակն է:

Հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ սոցիալական քամելեոններ են, որոնք կարող են իրենց շատ լավ զգալ ցանկացած միջավայրում: Նման մարդիկ սիրում են իդեալականացնել շրջապատին, դրա համար էլ նրանք ծանոթներին հաճախ սիրալիր ու անմեղ մարդիկ են թվում:

Բայց նրանք ոչ միշտ են այդպիսին

Եվ այսպես, ինչպես հասկանալ, որ հոգեկան խանգարումներով մարդու հետ գործ ունեք։

1. Նրանք ստում են ու արդարանում

Բոլորս էլ սխալական ենք, բայց հոգեկան խանգարումներ ունեցողների համար ավելի հեշտ է մշտապես արդարանալը, քան սեփական խոստումները կատարելը: Նրանց գործողությունները երբեք կապակցված չեն նրանց ասածների հետ, իսկ նրանց սուտն այնքան է տխրեցնում ձեզ, որ դուք միանգամից թեթեւացած շունչ եք քաշում, երբ նրանք քիչ թե շատ նորմալ վարքագիծ են դրսեւորում:

2. Նրանք խոսում են հովանավորչական ու քամահրական ոճով

Այս մադրիկ հաճախ են փորձում զայրացնել դիմացինին, որպեսզի նրան իրենց վերահսկողության տակ վերցնեն: Կարող եք նկատել, որ վեճի ժամանակ նրանք հանգիստ են ու զուսպ: Այնպիսի տպավորություն է, որ նրանք ծաղրում են ձեզ, հետեւում ձեր արձագանքներին, որպեսզի տեսնեն, թե որքան ուժեղ կարող են ճնշել ձեզ: Եվ երբ այդ վեճը ձեզ վերջնականապես հունից հանում է, նրանք պարզապես նայում են ձեր աչքերին, քմծիծաղ տալիս, հորդորում, որ հանգստանաք ու ձեւացնում, իբրեւ իրենք էլ են անտրամադիր:

3.Նրանք շատ երեսպաշտ են

Հոգեկան խանգարումներով մարդիկ ամենեւին չեն ամաչում բուռն վեճերից եւ սկսում են ձեզ վերագրել ամենաբացասական հատկանիշները: Նրանք ձեզ են վերագրում իրենց սեփական թերությունները, որպեսզի տեսնեն ձեր արձագանքը: Այս մարդկանց նպատակը ձեզ ծուղակը գցելն է։ Արդյունքում,  դուք սկսում եք շրջապատի մարդկանց խելագար թվալ:

4. Նրանց մոտ անձի երկատվածություն կա

Հոգեկան խնդիրներ ունեցողների հետ վիճելիս դուք կարող եք նկատել, որ նրանց մոտ անձի երկատվածություն կա: Հենց դուք սկսեք խուսափել նրանց մանիպուլացումներից ու ստից, նրանք անմիջապես ներողություն կխնդրեն ձեզանից ու կհաճոյանան ձեզ: Եթե չստացվի՝ նրանք հանկարծ կսկսեն վիրավորել ձեզ այն նույն հատկանիշների համար, որոնցով մի քանի րոպե առաջ հիանում էին: Նրանք կփորձեն վերականգնել ձեր նկատմամբ իրենց իշխանությունը, ու ձեզ կթվա, թե դուք քիչ առաջ ուրիշ մարդու հետ էիք խոսում:

5. Նրանք իրենց զոհ են ներկայացնում

Նրանք միշտ խոսակցություն են սկսում իրենց ծանր անցյալի, խելագար նախկին ամուսնու կամ էլ չար ղեկավարի մասին: Ի վերջո դուք նրա նկատմամբ կարեկցանք եք զգում, նույնիսկ եթե նրանք որեւէ սարսափելի բան են արել: Եվ հենց նրանք շեղում են ձեր ուշադրությունը, վեճը նորից է սկսվում: Այսպիսի մարդիկ դժգոհում են, որ իրենց բոլորը վիրավորում են, բայց վերջին հաշվով վիրավորվածի դերում միայն դուք կլինեք:

6. Դուք փորձում եք նրանց բացատրել մարդկային արժանիքները

Դուք կփորձեք նրանց պատմել մարդկային արժանիքների՝ օրինակ կարեկցանքի ու բարության մասին, հույս ունենալով, որ նրանք վերջապես կհասկանան, որ վիրավորել են ձեզ ու այլեւս այդպես չեն վարվի: Դուք առաջին մարդը չեք, որը փորձում է նրանց մեջ որեւէ լուսավոր ու դրական բան գտնել ու ոչ էլ վերջինն եք: Բայց նրանք իրենց միտումնավոր են այդպես պահում՝ հենց ձեզ վիրավորելու նպատակով:

Նման մարդկանց հետ վեճից խուսափելու միայն մեկ ձեւ կա: Հնարավորինս հեռու փախեք

Հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց հետ վեճից հետո դուք ձեզ շատ ուժասպառ կզգաք: Դուք կարող եք ժամերով կամ նույնիսկ օրերով ուշքի չգալ: Եթե կարծում եք, թե ձեզ հաջողվել է արժանի պատասխան տալ նրանց վիրավորական խոսքերին, ապա իմացեք, որ դա նրանք միտումնավոր են արել: Նրանք փորձում են սադրել ձեզ: Նրանք ուզում են ձեզ ներքաշել վեճի մեջ:

Պրոֆեսիոնալ միջավայրում նրանք ուզում են ձեզ հավասարակշռությունից հանել, որպեսզի աշխատակիցներն ու ղեկավարությունը տեսնեն, որ դուք հոգեպես անհավասարակշիռ մարդ եք: Իսկ հարաբերություններում նրանք քայքայում են ձեր նյարդերը, որպեսզի կարողանան օգտագործել ձեր «հիստերիկ» վարքագիծը ու իրենց պոտենցիալ կամ նախկին գործընկերներին ցույց տան, թե ինչ խելագար եք դուք: Քանի դեռ չեք հասկացել դա, դուք մշտապես կհայտնվեք նրանց ծուղակում:

Դրա համար էլ եթե ինչ -որ մեկը, ում հետ վիճում եք, նման մեթոդներ է կիրառում, որպեսզի ձեզ վեճի մեջ ներքաշի, պարզապես ժպտացեք, գլխով արեք ու ապրեք ձեր կյանքով:

Նրանք արժանի չեն ձեր կյանքի ոչ մի վայրկյանին:

Ջեքսոն ՄաքՔենզի

Աղբյուրը՝ Клубер

05.11.15 | հասարակություն | մոդա