Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Վեց ընկեր, որոնք պետք է հայտնվեն ձեր կյանքում

1. Հավատարիմ եւ վստահելի ընկեր

Երբեմն մեկ լավագույն ընկերը միակ բանն է, որը մեզ հետ է պահում խենթության հորձանուտն ընկնելուց: Մեզ բոլորիս անհրաժեշտ է լինում ընկեր, որը մեզ դասեր չի տալիս եւ չի հանդիմանում, փոխարենը ուղղակի աջակցում է ցանկացած իրավիճակում: Նման ընկերները գիտեն, թե դուք ով եք իրականում, գիտեն ձեր բոլոր ամենասարսափելի գաղտնիքները, բայց սիրում են ձեզ, չնայած ամեն ինչին:

2. Արկածների խիզախ որոնող

Մենք ապրում ենք հսկայական եւ սքանչելի աշխարհում, որում շատ տեղ կա, որտեղ արժեր լինել, մարդիկ, որոնց արժեր հանդիպել, պոտենցիալ փորձ եւ շատ այլ բաներ, բայց մեր մեծամասնությունը չափից ավելի է խրված առօրյա կյանքի մեջ` այն աստիճան, որ ուղղակի մոռանում է ապրել: Եվ մեզ բոլորիս անհրաժեշտ է ընկեր, որը բավականաչափ ուժ, էներգիա եւ հետաքրքրասիրություն ունի, որպեսզի մեզ դուրս քաշի խեցուց եւ ծանոթացնի նոր գաղափարների, սովորույթների, փիլիսոփայության եւ զբաղմունքների:

3. Հուսահատորեն ազնիվ մարդ 

Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են իրավիճակներ, երբ նրան ուղղակի անհրաժեշտ է լսել դառը ճշմարտությունը: Նման մարդիկ դրա համար են անրաժեշտ: Եթե ձեր անձնական կյանքը լավ վիճակում չէ, իսկ շուրջ բոլորը շարունակում են ձեզ հավատացնել, որ վերջին երկու տարում ձեր զուգընկերոջ հետ 8 անգամ կռվելը եւ հաշտվելը նորմալ է, հուսահատորեն ազնիվ մարդն ի վիճակի է ձեզանից պոկել վարդագույն ակնոցը եւ ասել. «Հերիք է: Կամ հաշտվեք, կամ բաժանվեք, ինչքան կարելի է: Դու ավելի լավին ես արժանի»: Ընկերությունը ազնվություն է ենթադրում եւ եթե դուք հանդիպեք ինչ-որ մեկին, ով կարողանա հուսահատ ազնվությունը համատեղել դաժանության բացակայության հետ, ոչ մի դեպքում ձեռքից բաց մի թողեք: Երբեմն նման մարդկանց ցերեկը մոմով չես գտնի:

4. Իմաստուն խորհրդատու

Ջեսսի Ջեքսոնը մի անգամ ասել է. «Երբեք վերեւից մի նայեք որեւէ մեկին, եթե չեք պատրաստվում օգնել նրան»: Եթե ձեր կյանքում կա խելացի, ներշնչված եւ գիտակ մարդ, որը այդ փիլիսոփայությանն է հետեւում, ձեր բախտը հավանաբար բերել է: Մեզ բոլորիս անհրաժեշտ է ընկեր, որն ի վիճակի է մեզ ինքնակատարելագործման մղել, բայց միաժամանակ մեր մեջ անլիարժեքության բարդույթ չառաջացնելով: Թեկուզ այն, որ դուք նման մարդու կողքին եք, ձեզ ստիպում է ավելի մեծ մի բանի ձգտել:
Պարտադիր չէ, որ իմաստուն խորհրդատուն կիսի ձեր հայացքները կամ փիլիսոփայությունը: Նա ընդամենը այն մարդն է, ով իր կյանքի ուղում ավելի հեռուն է գնացել, քան դուք եւ ով բավականաչափ իմաստնություն եւ համբերություն ունի, որպեսզի ձեզ ուղղորդի ճիշտ ուղղությամբ: Նա կարող է լինել ով ասես` գործընկեր, իր տարիքին անհամապատասխանորեն իմաստուն ընկեր կամ տարեց հարեւան, միայն թե այնպիսի մարդ լինի, որն արժանի լինի, որ հավասարվես իրեն:

5. Ուրիշ մշակույթից ընկերը

Վերջինը, ինչ պետք է ձեզ, քարացած, ցանկացած փոփոխություն մերժող մարդու համբավն է: Եթե մեզանից յուրաքանչյուրն այնպիսի ընկեր ունենար, որը պատկաներ մերինից լրիվ տարբեր մշակույթի, աշխարհն անհամեմատ ավելի լավ վայր կլիներ: Միջմշակութային ընկերությունը ձեզ թույլ է տալիս ծանոթանալ սովորույթների, արժեքների, ավանդույթների, որոնք տարբերվում են ձերից եւ ինչ իմանաս, թե դա ձեզ չի մղի որեւէ նոր մտքի կամ զբաղմունքի:

Բայց զգույշ եղեք. որեւէ մեկի հետ մի ընկերացեք միայն նրա համար, որ նա ուրիշ մշակույթից է: Ոչ ոք չի սիրում «ցուցադրական» ընկեր լինել: Փոխարենը ջանացեք ձեր միտքը բաց պահել եւ եթե գտնեք ուրիշ մշակույթից հետաքրքիր մարդու, ջանացեք ավելի շատ բան իմանալ նրա սովորույթների, արժեքների եւ ավանդույթների մասին, միաժամանակ ջանալով ավելի լավ ճանաչել նրան, որպես մարդու:

6. Լիակատար հակապատկեր

Մենք` մարդիկս, գենետիկորեն ծրագրված ենք, որ երամներ կազմենք եւ մռնչանք օտարների վրա. մարդկային հոտային բնազդը ոչ մի տեղ չի կորել, չնայած քաղաքակրթվածությանը: Եվ եթե դրան տրվելով ընկերություն ես անում այնպիսինների հետ, որոնք նույն համոզմունքներն ու արժեքներն ունեն, բավականին մեծ են շանսերը, որ դուք ձեզ կմեկուսացնեք մնացած աշխարհից եւ կհավատաք մի քանի կարծրատիպի նրանց վերաբերյալ, ովքեր նման չեն ձեզ:
Փոխանակ մշտապես ձեզ շրջապատեք միայն նրանցով, ովքեր ձեզ նման են մտածում, ջանացեք դուրս պրծնել ձեր «հարմարավետության գոտուց» եւ ընկերանալ նրանց հետ, ում հայացքներն արմատականորեն տարբերվում են ձերինից: Դա ձեզ կօգնի բացել աչքերը շրջապատող աշխարհի վրա եւ սովորել ընդունել նրանց, ովքեր այն լիովին ձեզ նման չեն տեսնում:

Աղբյուրը` otvetnavse.com

09.06.16 | հասարակություն