Վերջապես հանրապետությունում կթեւածի զով եղանակ

Սեպտեմբերի 26-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

 

 

Հանրապետության տարածքում`

 

Սեպտեմբերի 26-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանը 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով:

 

 

 

Երևան քաղաքում՝

 

Սեպտեմբերի 26-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 27-29-ը հատկապես  երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

 

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝          32.00C (1968 թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              4.20C (1983 թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          18.70C

25.09.17 | քաղաքականություն