Վարչապետն ընդունել է «Nextury» վենչուրային հիմնադրամի նախագահին

 





 

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել  է Լիտվայում գործող «Nextury» վենչուրային հիմնադրամի հիմնադիր և նախագահ Իլյա Լաուրսին։ Հանդիպմանը քննակվել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող նորաստեղծ ստարտափերին օժանդակություն ցուցաբերելու, ներդրումներ իրականացնելու հնարավորություններին առնչվող հարցեր: 

 

Կարեն Կարապետյանը ողջունել է լիտվացի գործարարի հետաքրքրվածությունը մեր երկրում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների իրականացման ուղղությամբ և նշել, որ կառավարությունը պատրաստ է քննարկել կոնկրետ ծրագրեր և ցուցաբերել օժանդակություն դրանց իրականացման համար: 

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում ՏՏ բնագավառի զարգացման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին և ծրագրերին:  

 

 

28.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն