Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Վարչապետին են ներկայացվել ներդրումային ծրագրեր

 


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մարսելի մասնաճյուղի ղեկավար Պատրիկ Մալաքյանին և Real Estate ներդրումային ընկերության նախագահ Ռեմի Մակինաջյանին: Հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում ծառայությունների մատուցման ոլորտում նախատեսվող լայնածավալ ներդրումային ծրագրերը: Դրանց արդյունքում նախատեսվում է աշխարհահռչակ մի շարք ապրանքանիշերի ներկայացուցչություններին ներգրավել հայաստանյան շուկա, կառուցել սպասարկման օբյեկտներ և այլն: 
Հովիկ Աբրահամյանը ողջունել է սփյուռքահայ գործիչների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու նախաձեռնությունը և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում: 
 

 

 

03.07.15 | քաղաքականություն | քաղաքականություն