Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Վարժություններ, որոնք կօգնեն ուղղել կեցվածքը (ֆոտո)

Ճիշտ կեցվածք ունենալն անհրաժեշտ է ոչ միայն նրա համար, որպեսզի գեղեցիկ տեսք ունենաք: Սա առաջին հերթին ապահովում է մեջքի առողջությունը, արյան շրջանառությունն ու ճիշտ շնչառությունը: Եվ եթե չկան լուրջ խախտումներ, ողնաշարը ահռելի ծանրաբեռնվում է և թուլացման կարիք ունենում:

Շնչառական վարժություններ

1. Կրծքավանդակի շնչառություն: Նստեք գորգի վրա «սուկհասան» դիրքով: Ոտքերը պետք է խաչված լինեն, փորը հետ քաշված, մեջքը ուղիղ: Երբ համոզվեք, որ մեջքը ուղիղ է, ձգեք փորը և ուշադրություն դարձրեք կրծքավանդակի վրա: Անհրաժեշտ է, որպեսզի շնչառության ժամանակ շարժվեն միայն կողերը, իսկ փորը՝ մնա անշարժ:

2. Յոգերի լիարժեք շնչառություն: Մնացեք «սուկհասան» դիրքով և շնչառությունը բաժանեք 3 մասի՝ փոր, կողեր և անրակներ: Շնչելիս փքեք փորը, ապա լայնացրեք ստորին կողերը և վերջում վերին կողերն ու անրակները: Արտաշնչելիս ևս սկսեք ներքևից վերև:

Ուսերի վարժություն

1. Նստեք այդ նույն դիրքով կամ աթոռի վրա: Շատ դանդաղ պտտեք ուսերը դեպի առաջ շրջանով:

2. Լայն բացեք ձեռքերը, ուսերը իջացրեք և արտաշնչելիս բարձրացրեք: Վարժությունները շատ դանդաղ կատարեք:

3. Ընդունում ենք «մռութը ներքև շունը» դիրքը: Ոտքերը ուսերի լայնությամբ բացեք, ափերը դրեք հատակին, լավ ձգվեք հատակից:

Ուղղում ենք ողնաշարը

Տադասանա դիրք. ուղիղ կանգնեք, ոտքերը միասին, ձգեք ազդրերը, ձգեք փորը, շրջանաձև սկսեք պտտել ուսերը ետ՝ բացելով կրծքավանդակը: Այդ նույն դիրքում փորձեք շնչել կրծքավանդակով:

Դանդասանա դիրք. նստեք գորգի վրա, ձգեք ոտքերը, միացրեք ոտքերը: Պետք է իդեալական ուղիղ անկյուն կազմել: Ձեռքերը դրեք կողքով և հրեք ձեռքերով, դա կօգնի ուղղել մեջքը և բացել կրծքավանդակը:

Նստելու ճիշտ դիրքը

Ծնկները ծալված են 90 աստիճան անկյունով, մեջքը ուղիղ, փորը հետ քաշած, կրծքավանդակը բաց, ոտքերը միասին, գոտկատեղին առանց ծալելու: Դժվար է նման դիրքը պահել երկար ժամանակ, սակայն եթե գոնե ժամանակից ժամանակ դա անեք, ապա առավել հեշտ կդառնա ուղիղ նստել:

15.01.16 | ժողովածու